Նիկոլայ Ծատուրանը Սերժ Սարգսյանի երդմնակալությանը ներկա գտնվելով հայտարարել էր, որ իր համար բնավ կարեւոր չէ, թե ինչքանով է կեղծված Սերժ Սարգսյանի ընտրությունը և ասել է. «Հիմա ասում են՝ ընտրված է, ընտրված չէ, դա չի կարեւորը, հիմա ինաուգուրացիա է»։
Իսկ այսօր իր արտահայտած ինչ-որ մտքերի համար ուզում են հեռացնեն թատրոնից։
Դե եթե չես կարևորում կեղծիքը, անօրինականությունը, սահմանադրությունը, իրավունքները, այսօր պետք է ուրախ լինես, որ քեզ օգտագործելուց հետո շպրտում են, որ ի՞նչ ես դժգոհում։
Ու այսպիսի մտավորականների պատճառով էլ իր հետ կատարվելիքը օրինաչափություն է դարձել։
Բայց էլի դեմ չեմ, թող պայքարի, աջակցություն էլ կստանա…