1. Ամուսնություն: Քանի որ դա լուրջ որոշում է և «ուժի մեջ է մտնում» որոշման կայացման պահից ու «գործում է» ողջ կյանքի ընթացքում: Դա երևի կյանքի ամենալուրջ որոշումներից մեկն է:
2. Այս կամ այն պաշտոնյայի ընտրություն կատարելուց: Քանի որ այդ դեպքում դու ընտրում ես ապագա մի քանի տարվա քո ղեկավարին:
3. Ընկեր ընտրելուց (տղա)/Ընկերուհի ընտրելուց (աղջիկ): Քանի որ եթե մեկին «ընկեր/ընկերուհի» ես անվանում պետք է ինքը արժանի լինի դրան:
4. Աշխատանք չունենալով վարկ վերցնել: Այս էն դեպքն է, որ ռիսկը պետք է անպայման արդարացված լինի, այլապես շատ կզղջաս:
5. Աշխատանքից ազատվելու սեփական կամքով դիմում գրել: Այս քայլը անելուց հետո պետք է գոնե 80 տոկոս վստահ լինես, որ նոր աշխատանքը քեզ խոստացել են: Եթե մտածում ես, որ ազատվես մի բան կգտնես, երբեմն էտ փնտրտուքը կարող է տարի տևել: Այդ իսկ պատճառով դիմում գրեք այն ժամանակ, երբ արդեն մյուս աշխատանքը ձեզ է սպասում:
Ընդհանրապես կյանքում որևէ քայլ անելուց առաջ մտածելը ընդհանրապես չի խանգարի: