Եթե խանութը բաց է օրը 24 ժամ և շաբաթը 7 օր, ուրեմն նրա ինչի°ն են պետք կողպեքները:
Ինչու° է արևը մգեցնում մեր մաշկը, բայց գունաթափում մեր մազերը:
Եթե արևածաղկի յուղը ստանում են արևածաղկից, ձիթապտղի յուղը' ձիթապտղից, ապա ինչի°ց են ստանում մանկական յուղերը…
Ինչու° են մարդիկ կանգնում բարձրահարկ շենքերի տանիքին, հետո հեռադիտակով նայում նեքևում քայլող մարդկանց:
Եթե դուք աշխատանքի ժամին պեպսի (PEPSI) խմեք կոլայի (COKE) արտադրամասում, ձեզ աշխատանքից կհեռացնե°ն:
Ինչու° են կլոր պիցցան տեղադրում քառակուսի տարայի մեջ:
Եթե փողը ծառերի վրա չի աճում, ապա ինչու° բանկերն ունեն ճյուղեր /մասնաճյուղեր/:
Մահանալուց հետո ստիպված ենք լինելու անընդհատ ման գալ վերջին անգամ հագած շորերո°վ:
Ինչու° ենք լվանում լոգանքի սրբիչները: Մենք լոգանք ընդունելուց հետո մաքու°ր չենք:
Եթե դուք ծրագրում եք ձախողվել, և ձեր ծրագիրը հաջողվում է, հիմա դուք ձախողվե°լ եք, թե° հաջողության հասել:
Եթե սերը կույր է, ապա ինչու° է ներքնազգեստը այդքան պոպուլյար ;)
Եթե ինքնաթիռի սև արկղին ոչինչ չի լինում վթարի ժամանակ, ապա ինչու° ինքնաթիռը նույն նյութից չեն սարքում:
Եթե կրիային զրկեն պատյանից, նա կհամարվի անտու°ն, թե° մերկ:
Հոմանիշը հոմանիշ ունի°:
Եթե ողջ աշխարհը բեմ է, այդ դեպքում որտե°ղ է նստում հանդիսատեսը: