5-րդ հորիզոնական: Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը դեռևս 2006 թ.-ին Լոնդոնում 285.000 ֆունտ ստերլինգ էր վճարել «VIP 1» համարի համար: Սկզբնապես այս համարը պետք է տեղ գտներ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի պապոմոբիլի վրա, երբ նա պատրաստվում էր այցելել Հյուսիսային Իռլանդիա, սակայն պապը չցանկացավ իր ավանդական «SCV 1» համարը փոխարինել «VIP 1»-ով և այն 10 տարի «անգործ» մնալուց հետո ուղարկվեց աճուրդի, որտեղ էլ այն ձեռք բերվեց Ռոման Աբրամովիչի կողմից և հայտնվեց նրա կաբրիոլետի վրա:

4-րդ հորիզոնական: Գործարար Մայք Մակքումբը «M1» համարի համար վճարել է 33.000 ֆունտ ստերլինգ: Լրագրողների հետ հարցազրույցում նա նշել էր, որ այդ համարը գնել է իր որդու ապագա մեքենայի համար, որն այդ պահին ընդամենը 6 տարեկան էր:

3-րդ հորիզոնական: Բրեդֆորդցի գործարար Աֆզալ Խանը «F1» համարի համար վճարել է 440.000 ֆունտ ստերլինգ և այդ համարը այժմ զարդարում է նրա Mercedes SLR McLaren-ը: Ամրացնելով համարը մեքենայի վրա՝ Աֆզալ Խանը լրագրողներին ասաց, որ կարծում է, որ դա լավ գործարք էր, քանի որ ըստ իրեն այն 10 անգամ ավելի թանկ արժեր:

2-րդ հորիզոնական: Մուհամեդ ալ-Խուրին աճուրդի ժամանակ «5» համարի համար վճարել է 6,8 միլիոն դոլար:

1-ին հորիզոնական: Իսկ ահա ալ-Խուրիի բարեկամ Սաիդ Աբդուլ Հաֆեր ալ-Խուրին նմանատիպ մի աճուրդի ժամանակ «1» համարի համար վճարեց 14 միլիոն դոլար և միանգամից հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում ամենաթանկարժեք համարին տիրանալու համար: