Եթե դուք ձանձրանում եք Twitter օգտատերերի retweet ֆունկցիայի չարաշահումից և ձեզ դուր չի գալիս, որ դուք ստիպված եք լինում կարդալ այլ օգտատերերի հրապարակումները, որոնց թարմացումները ստանալու համար չեք գրանցվել, ապա կարելի է լրահոսը ծանրաբեռնող օգտատիրոջը արգելափակելու փոխարեն արգելափակել միայն նրա retweet-երը:
Դրա համար անհրաժեշտ է բացել Following ցանկը, գտնել այնտեղ անհրաժեշտ օգտատիրոջը և մկնիկով նշել մարդուկ պատկերող նշանին: Այնուհետև ընտրեք Turn off Retweets:Վերջ, այժմ դուք ստիպված չեք լինի տեսնել այն օգտատերերի գրածները, ովքեր չկան ձեր Following ցանկում:
Գոհար Աքելյան