Մեր կործանման միակ պատճառը ՉԱՐՈՒԹՅՈՒՆՆ է: Չարությունն է, որ սարերը դարձնում են ավազ, ավազը փող, փողը տեր, տերը ունի հնազանդներ, հնազանդներ ունեն կրկին հնազանդներ:
Չարությունն է, որ դիմացինը ոչ թե հայրենակից է, այլ հակառակորդ, հակառակորդ է, որովհետև կարող է գերազանցել քեզ, կգերազանցի քեզ, ուրմեն դու չես լինի առաջվանը, ամբիցիան կկորչի գրողի ծոցը:
Չարությունն է, որ հուշարձանը մեկի համար հուշարձան է, մի ուրիշի համար առևտրի իդեալական օբյեկտ, երրորդի, որը գլխավորն է, գումարի միջոց:
Չարությունն է, որ երիտասարդին կարող էս տարիներով բանտում պահել, իսկ մարդասպանին թրքի նման ազատել, ու ասել, որ իրավաչափ էս եղել:
Չարությունն է, որ մարդասպանին դարձնում է բարերար ու շինարար, հավատացյալ ու արքա, իսկ հավատացյալները մեռնում են սովի, աղքատության ու ցավի մեջ: Մեռնում են բաց բերաններով ու թափված ատամներով, դուրս ընգած լեզվով:
Չարությունն է, որ ծնում է «ուռոդներ», «համբալներ», «հայվաններ», «Էշեր», «էժաններ»:
Չարությունն է, որ աղքատ գյուղացու զավակը պետք է սառչի սահմանի բքին, իսկ հայրենիքից խոսացող մինիստրանման զանգվածի զավակը մարդ սպանի, քածերի հետ պետբյուջեի փողերը ծասի, ու համարվի հայրենասեր:
Հենց այդ չարությունն է, որ Զորին անմեղ է, իսկ Զառան դավաճան:
Հենց այդ չարությունն է, որ տգիտություն է սերմանում, ու հենց չար տգիտությամբ չի զանազանվում չարը՝ բարուց:
Եվ վերջապես չարությունն է, որ սպանում է բարուն, վսեմին, գեղեցիկին….
Չարության ծննդոցն է մեր պատերի ներսում