Հոկտեմբերի 13-ին Հոլիվուդում Dolby թատրոնում տեղի ունեցավ «Երգ երգոց» հաղորդման համերգը, որին մասկացմում էին մի շարք ճանաչված աստղեր՝ Էմմին, Սոֆի Մխեյանը, Անդրեն, Էրիկը, Արա Մարտիրոսյանը, Արսեն Սաֆարյանը եւ շատ ու շատ ուրիշներ:
Մի շարք աստղեր իրենց ֆեյսբուքյան էջում կիսվել են իրենց տպավորություններով:
«Կայացավ «Երգ երգոց» հաղորդման հիասքանչ համերգը Dolby թատրոնում / Hollywood / :
Դահլիճը շատ գեղեցիկ էր, հանդիսատեսը ջերմ… հուսամ, նախագիծը շարունակական կլինի:
Շնորհակալ եմ կազմակերպիչներից»,- գրել է երգչուհի Էմմին: