Վահան Հովհաննիսյանը, ռուսերենով գրված իր վեպի շնորհանդեսին ասել է. «Մենք պետք է նորից աշխարհին ցույց տանք մեր տեղը քաղաքակրթության մեջ, մենք այս խեղճացվածությունից պետք է դուրս գանք նաեւ գրականության միջոցով»: Պարոն Հովհաննիսյան հայ գրականության պատմության մեջ, եղել են ու կան այնպիսի ստեղծագործություններ, որոնք կարող էին աշխարհին ցույց տալ մեր տեղը և դուրս բերել մեզ այս խեղճացվածությունից: Բայց լավ գիտեք, որ երկար ու ձիգ տարիներ ռուսների կողմից ասեղնահարվել, լռեցվել ու ճնշվել են բոլոր այդ փորձերը: Կներեք, բայց ոչ ռուս շարքային ընթերցողի և ոչ էլ կոլեգա պաշտոնյաների տանձին չի, թե ինչ եք գրել և կամ ընդհանրապես ի՞նչ է աշխարհին ուզում ցույց տալ հայ արվեստագետ: Իշխանության կողմից հայոց երկիրն այլևս ստրկության է հանձնվել, իսկ ինչպես գիտենք ստրուկի խոսքի իրավունքը ևս պատկան է Տիրոջ կամքին:
հ.գ. Լուսանկարներում տեսա սիրելի, տաղանդավոր արձակագիր Ռուբեն Հովսեփյանին: Ողջունում եմ նրան:
Արամ Պաչյան