Մի քանի տարի առաջ ամռանը համակուրսեցիս առաջարկեց ինձ միանալ իրեն և ընկերների հետ մեկ շաբաթ անցկացնել Թահոե գետի մոտ վարձակալած տնակում: Քանի որ վաղուց երազում էի արձակուրդի մասին, միանգամից հավաքեցի իրերս և մեկնեցի քաղաքից դուրս' լիցքաթափվելու: Երբ մոտեցա տնակին, անմիջապես նկատեցի Քրիսին. դե, նրա մուգ շագանակագույն աչքերը և գեղեցիկ ժպիտը անհնար էր չնկատել: Ես նախապես գիտեի, որ մենք ժամանակ էինք անցկացնելու մի քանի տղաների հետ, բայց ընկերուհիս չէր նշել, որ նրանցից մեկը չափազանց կրքոտ երիտասարդ է:

Այդ գիշեր մենք գնացինք քաղաք' խմիչք գնելու: Ես անմիջապես զրույցի բռնվեցի Քրիսի հետ, և մի քանի ժամ անց մենք արդեն սիրաբանում էինք միմյանց. նա նույնիսկ իր թևի մկանները ցուցադրեց ինձ համար: Երեկոյան մոտ ժամը 10-ին մեր ընկերներից ոմանք որոշեցին ետ դառնալ, բայց այդ ժամը դեռ շատ վաղ էր ինձ համար: Քրիսը ևս ցանկանում էր զվարճանալ. այնպես որ, մենք դուրս եկանք բարից' մեկ այլ տեղ գտնելու նպատակով: Հեռվում բարձր երաժշտություն և լույսեր նկատելով' որոշեցինք գնալ այդ ուղղությամբ:

Երբ մոտեցանք, նկատեցինք աղանդերով լի սեղաններ և կոստյումներով տղամարդկանց. բացօթյա հարսանիք էր, որը տեղի էր ունենում մի շքեղ հանգստյան գոտում: Քրիսը, պայծառ ժպիտը դեմքին, նայեց ինձ' տեսնելու՝ արդյոք համարձակություն կունենամ անել հաջորդ քայլը: Իհարկե՝ այո: Ես բռնեցի նրա ձեռքը և ասացի. «Ե՛կ, ես մի լավ միտք ունեմ»:

Չնայած հարսանյաց խնջույքը բացօթյա էր, տարածքը շրջապատված էր բոլոր կողմերից, սակայն ոչ ոք առանձնապես չէր հսկում, և մենք արագ ներս մտանք: Մեր քայլերն ուղղեցինք դեպի պարահարթակ' հիացած այն փաստով, որ կարողացանք հեշտությամբ ներս սողոսկել: Եվ չնայած համապատասխան հագուստ չէինք կրում, միանգամայն վստահ էինք, որ կձուլվենք հյուրերին:

Պարելիս Քրիսը շարունակ հիանում էր իմ շարժումներով (և մարմնիս կորություններով), բայց 30 րոպե անց արդեն բոլորն էին հիանում ինձանով: Հանկարծ հարսն անսպասելիորեն հայտնվեց մեր կողքին' կասկածանքով հարցնելով. «Դուք ո՞ւմ կողմից եք բարեկամ»: Մեզ բացահայտել էին... Շտապ հեռացանք խնջույքից' ուղևորվելով տնակ: Մեր ադրենալինը դեռ բարձր էր: Այնուհետև մենք համբուրվեցինք' նշելով մեր փախուստը, և այդպես մեկ շաբաթ շարունակ... Դա իմ կյանքի լավագույն արձակուրդն էր:

Լուսանկարը ըստ Shutterstock-իՄի քանի տարի առաջ ամռանը համակուրսեցիս առաջարկեց ինձ միանալ իրեն և ընկերների հետ մեկ շաբաթ անցկացնել Թահոե գետի մոտ վարձակալած տնակում: Քանի որ վաղուց երազում էի արձակուրդի մասին, միանգամից հավաքեցի իրերս և մեկնեցի քաղաքից դուրս' լիցքաթափվելու: Երբ մոտեցա տնակին, անմիջապես նկատեցի Քրիսին. դե, նրա մուգ շագանակագույն աչքերը և գեղեցիկ ժպիտը անհնար էր չնկատել: Ես նախապես գիտեի, որ մենք ժամանակ էինք անցկացնելու մի քանի տղաների հետ, բայց ընկերուհիս չէր նշել, որ նրանցից մեկը չափազանց կրքոտ երիտասարդ է:

Այդ գիշեր մենք գնացինք քաղաք' խմիչք գնելու: Ես անմիջապես զրույցի բռնվեցի Քրիսի հետ, և մի քանի ժամ անց մենք արդեն սիրաբանում էինք միմյանց. նա նույնիսկ իր թևի մկանները ցուցադրեց ինձ համար: Երեկոյան մոտ ժամը 10-ին մեր ընկերներից ոմանք որոշեցին ետ դառնալ, բայց այդ ժամը դեռ շատ վաղ էր ինձ համար: Քրիսը ևս ցանկանում էր զվարճանալ. այնպես որ, մենք դուրս եկանք բարից' մեկ այլ տեղ գտնելու նպատակով: Հեռվում բարձր երաժշտություն և լույսեր նկատելով' որոշեցինք գնալ այդ ուղղությամբ:

Երբ մոտեցանք, նկատեցինք աղանդերով լի սեղաններ և կոստյումներով տղամարդկանց. բացօթյա հարսանիք էր, որը տեղի էր ունենում մի շքեղ հանգստյան գոտում: Քրիսը, պայծառ ժպիտը դեմքին, նայեց ինձ' տեսնելու՝ արդյոք համարձակություն կունենամ անել հաջորդ քայլը: Իհարկե՝ այո: Ես բռնեցի նրա ձեռքը և ասացի. «Ե՛կ, ես մի լավ միտք ունեմ»:

Չնայած հարսանյաց խնջույքը բացօթյա էր, տարածքը շրջապատված էր բոլոր կողմերից, սակայն ոչ ոք առանձնապես չէր հսկում, և մենք արագ ներս մտանք: Մեր քայլերն ուղղեցինք դեպի պարահարթակ' հիացած այն փաստով, որ կարողացանք հեշտությամբ ներս սողոսկել: Եվ չնայած համապատասխան հագուստ չէինք կրում, միանգամայն վստահ էինք, որ կձուլվենք հյուրերին:

Պարելիս Քրիսը շարունակ հիանում էր իմ շարժումներով (և մարմնիս կորություններով), բայց 30 րոպե անց արդեն բոլորն էին հիանում ինձանով: Հանկարծ հարսն անսպասելիորեն հայտնվեց մեր կողքին' կասկածանքով հարցնելով. «Դուք ո՞ւմ կողմից եք բարեկամ»: Մեզ բացահայտել էին... Շտապ հեռացանք խնջույքից' ուղևորվելով տնակ: Մեր ադրենալինը դեռ բարձր էր: Այնուհետև մենք համբուրվեցինք' նշելով մեր փախուստը, և այդպես մեկ շաբաթ շարունակ... Դա իմ կյանքի լավագույն արձակուրդն էր:

Լուսանկարը ըստ Shutterstock-ի