1890-ական թթ. կեսերին Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայկական ջարդերի ծանր տպավորության տակ Հովհաննես Այվազովսկին նկարում է այդ ահավոր ողբերգությանը նվիրված մի շարք պատկերներ («Հայկական ջարդերը Տրապիզոնում 1895 թ.», «Հայերին լցնում են նավերը», «Կենդանի հայերին թուրքերր թափում են Մարմարա ծովը» և ուրիշները) և դրանց թվում՝ «Ջորջ Բայրոնի այցը Մխիթարյաններին Ս. Ղազար կղզում» պատկերը (1899 թ., լափը՝ 133X219)։
Այվազվսկին 22 այլ ծովանկարների հետ նույն տարվա աշնանը այդ կտավն ուղարկում Է Բաքու, ուր հասարակական ժողովարանի ամառային շենքում նոյեմբերի 6-ին բացվում է նրա անհատական ցուցահանդեսը։ 82-ամյա նկարիչը ցանկություն է հայտնել անձամբ ներկա լինել իր ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը։ Սակայն, ինչպես հաղորդում Է «Մշակ» թերթը, անսպասելի հիվանդությունը նրան գամում է անկողնուն։
Ժամանակին այդ ցուցահանդեսը ռուսական արվեստագիտական գրականության մեջ արձագանք չգտավ: Սովետական տարիներին հրապարակված գրականության մեջ, մասնավորապես նկարչի կազմակերպած անհատական ցուցահանդեսների ցուցակում ևս այն չի հիշատակվել։ Ավելին։ Աղավաղվել է նույնիսկ նկարի անունը։ 1962 թ. Մոսկվայում հրատարակված Այվազովսկու ստեղծագործությունների ընդհանուր ցուցակում այդ պատկերը անվանվել Է «Բայրոնի այցը Հունաստան», ճիշտ այնպես, ինչպես նկարչի նկարած «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892 թ.) վերնագրվել է աղավաղված՝ «Ժողովրդի մկըտությունը»: Մինչդեռ «Ջորշ Բայրոնի այցը Մխիթար֊յաններին» պատկերը, ինչպես և Այվազովսկու մյուս ծովանկարները լայն արձագանք գտան Բաքվի բազմազգ հասարակության մեջ և հայ պարբերական մամուլի էջերում։ Թերթերը հաղորդում են, որ առավոտից մինչև երեկո ցուցասրահը լիքն է եղել այցելուներով։ Շատերը գնել են մի քանի տոմս' պարբերաբար կամ ընտանիքներով հաճախելու համար։ 1899 թ. նոյեմբերի 30-ին «Մշակը» արդեն հաղորդում է. «Այվազովսկու պատկերահանդեսը, որը բացվել Է Բաքվում, ունեցավ մեծ հաջողություն:
Համարյա բոլոր պատկերները ծախված են: Շատերի համար ցանկալի էր ունենալ նշանավոր նկարչի ստեղծագործությունները և անկասկած, եթե ավելի մեծ թվով պատկերներ բերված լինեին, նրանք կծախվեին»։
Վաճառվում է նաև «Ջորշ Բայրոնի այցը Մխիթարյաններին» պատկերը։ Ցավոք, հայտնի չէ, թե ժամանակին ո՞վ է գնել և այնուհետև ո՞ւր է տարվել այդ պատկերը, նրա տեղը երկար ժամանակ մնացել է անհայտ։ Մնում էր ենթադրել, որ հեղափոխությունից առաջ դա տարվել է արտասահման։ Հետագայում մի անսպասելի դեպք հայտնի է դարձնում այդ պատկերի գոյությունը։ Ետպատերազմյան շրջանում մի ռուս գեներալ Թբիլիսիում այցելում է Վրաց կերպարվեստի թանգարան և հայտնում, որ ինքն իր հետ բերել է Այվազովսկու մի մեծակտավ նկար, որն իր փոքրիկ սենյակում կախել հնարավոր չէ, ուստի խնդրում է ընդունել այն թանգարանի համար և դրա փոխարեն տալ իրեն որևէ գեղարվեստական իր կամ մի փոքր նկար։ Նրան տրվում է սեղանի ժամացույցի XVIII դարի ֆրանսիական քանդակազարդ պատյան, որը հարգելի գեներալը գոհունակությամբ ընդունում է՝ թանգարանին թողնելով իր բերած կտավը:
Մ. Ա. ԱԱՐԳՍՅԱՆ