Путинский дворцовый щут-ը ներողություն է խնդրել

Արդեն քանի օր տևած թեժ քննարկումները ռուսահպատակ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի հայտնի արտահայտության շուրջ, որով նա վիրավորել էր աշխարհահռչակ երգչուհի Շերին /Շերլին Սարգիսյան/ մոտեցավ իր հանգուցալուծմանը և շոումենը ներողություն խնդրեց իր թույլ տված սխալի համար;
«Շերի երկրպագուներին ես կցանկանայի ասել, որ իմ խոսքերը թշնամաբար չընդունեն, որովհետև ես խոսել եմ տվյալ երգում Շերի կերպարի մասին, այլ ոչ նրա անհատականության ու ողջ ստեղծագործական ուղու մասին։ Իմ ասածին պետք է ժպիտով վերաբերվել։ Որտեղ եմ ես, որտեղ նա... Նա ավելիին է հասել, քան ես կամ ժյուրիի որևէ մեկ այլ անդամ։ Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ովքեր նրա երկրպագուներն են, ես նույնպես մեծ հաճույքով եմ լսում նրա երգերը»,- ասել է Գարիկ Մարտիրոսյանը։
Անշուշտ ներողությունը պիտի հնչեր և պիտի հնչեր հրապարակավ, քանի որ այս դեպքում խոսքը ինչ որ հայաստանցի աստղակերպի մասին չէ, այլ մի երգչուհու, ով ամբողջ աշխարհի ժամանակակից փոփ երգարվեստի մեջ իր ձեռագիրն ունի ու ապագայի համար կթողնի իր հետքը, իր ոճը, որպես ժառանգություն; Առավել հետաքրքրականը ներողության տեքստի մեջ տեղ գտած «Իմ ասածին պետք է ժպիտով վերաբերվել» արտահայտությունն է,որով փաստորեն շուոմենը կարծես խոստովանում է, որ ինքը լուրջ մշակույթի հետ գործ չունի և պատկանում է րոպեական -ժամանցային «մշակույթի» գործիչների շարքին; Ավելին, այժմ արդեն կարելի է հասկանալ նաև, որ նրա շոուներում երբեմն տեղ գտնող կատակները հայերիս մասին, որոնք կարող են հատել ծաղրանքի սահմանը, ևս լուրջ վերաբերվելու կարիք չունի; Ի վերջո խոսողը այլ մեկը չէ, քան путинский дворцовый щут-ը, որի համար ազգային պատկանելիությունը կենցաղային ապահովության դիմաց ստորադասվում է միանշանակ;
Թեև անհամեմատելի բարձունքի հետ պիտի համեմատենք, սակայն պատմում են, որ ժամանակին երբ Գոհար Գասպարյանը այցելել է Թուրքիա համեգների համար, պետական արարողակարգի համաձայն նրան առաջարկել են գնալ և ծաղկեպսակ դնել Աթաթուրքի գերեզմանին, ինչից երգչուհին հրաժարվել է; Արդյունքում սկսվել է դիվանագիտական սկանդալ և խորհրդային իշխանությունների շնորհիվ միայն այն փակվել է և երգչուհուն չեն արտաքսել երկրից; Այս ֆոնի վրա, ինչ կարգի հայ ու առավել ևս մշակույթի գործիչ կարող է համարվել հայ մարդուն կանացի խալաթ հագցնել տված երկրի ղեկավարի առաջ ծաղրածուություն անող և սեփական հայրենակիցների հասցեին երբեմն երբեմն ծաղրական կատակներ հնչեցնող Գարիկ Մարտիրոսյանը, թողնենք ընթերցողի գնահտականին: