Երբ հրապարակվեց FashionYan-ի «Ինչ էին, ինչ դարձան»' աստղային անհավանական online-data-entry-ad-posting-work-copy-paste-work-vadodara-jobs_1կերպարանափոխությունների շարքը, պատկերացնել անգամ չէինք կարող, որ այն այդքան մեծ արձագանք կունենա ընթերցողների շրջանում: Սակայն առավել շատ մեզ զարմացրեց այն, որ որոշ կայքեր, վերցնելով FashionYan-ի հոդվածները, վիրավորական վերնագրերով աղավաղեցին դրանց միտքն ու իմաստը: Հատուկ հայ աստղերի համար ցանկանում ենք նշել, որ մեր նպատակը որևէ մեկին վիրավորելը չէ, այլ տվյալ աստղի անցած ուղին ու այդ ընթացքում նրա արտաքինում և ոճում կատարված փոփոխությունները ներկայացնելն է: Մենք պատասխանատու ենք միայն մեր գրած տողերի և ոչ նրա համար, թե դուք ինչպես կհասկանաք դրանք, կամ թե ինչպես դրանք կարտատպեն այլ կայքեր ;)

Ինչևէ, հույս ունենք, որ վերոնշյալ կայքերը, հերթական անգամ քոփի փեսթ անելով մեր նյութերը, չեն խախտի էթիկայի նորմերն ու վիրավորական վերնագրերով չեն վարկաբեկի FashionYan-ի անունը:

Իսկ այս անգամ «Ինչ էին, ինչ դարձան» շարքի «հյուրը» երգչուհի Անահիտ Սիմոնյանն է:

an1

 

Նայելով Անահիտի' կարիերայի սկզբում արված տեսահոլովակները, պարզապես ապշում ես: Անահիտն անճանաչելի է ոչ միայն արտաքինով, այլև հագուկապով: Այդ հիմա է Անահիտը ոճային ու նորաձև: Ավելին' նա նույնիսկ նորաձևության տուն է բացել և զբաղվում է հագուստի մոդելավորմամբ: Ողջունելով նրա այս քայլն ու արտաքին կերպարանափոխությունը, պետք է փաստենք, որ նրա առաջին տեսահոլովակներում նա պարզապես ուրիշ Անահիտ է:

 

an3

 

Անհասկանալի հագուստ, ոչնչով չառանձնացող դիմահարդարում և վարսահարդարում: Այսպիսին էր Անահիտ Սիմոնյանն իր առաջին քայլերն արնելիս:

 

an2

Անահիտ Սիմոնյանի արտաքինում կտրուկ փոփոխությունները, կարելի է ասել, եղան նրա որդու ծննդից հետո: Անահիտը նախ դարձավ շիկահեր:

 

an

 

Այնուհետ վերադարձավ իր մազերի նախկին գույնին' սևին, և դարձավ…կապուտաչյա սևահեր

 

am4