Բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող Ջոն Լենոնը այսօր կդառնար 72 տարեկան:
Ջոն Ուինսթոն Լենոնը ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 9-ին Լիվերփուլում: "Բիթլզ" խմբի մենակատարն ու երգերի մեծ մասի հեղինակը քաղաքական ու հասարակական ակտիվ գործիչ էր, որ իր հայացքները ներկայացնում էր երգերի միջոցով:

1980 թվականի դեկտեմբերի 8-ին Ջոն Լենոնը սպանվում է երկրպագուներից Դեւիդ Չեպմանի արձակած կրակոցներից: