Եվրամիությունը Ազատ առևտրի գոտու պայմանագրի կետերը տեղափոխում է Ասոցացման համաձայնագիր
Հոկտեմբերի 8-ին Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարը հայտարարել էր, որ Եվրամիության հետ Ասոցացաման պայմանագրի մեջ կընդգրկվեն ոչ միայն քաղաքական համագործակցության, այլ նաև Ազատ առևտրի գոտու համաձայնագրի կետերը:
Արտգործնախարարը պազաբանել է, որ Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագրի 486 կետը նախատեսում, որ Եվրամիությունը կարող է միակողմանի որոշել Ասոցացման պայմանագրի ծավալը և ներառել նոր պայմանագրային կետեր:
Իհարկե, վերոհիշյալը վերաբերում է հիմնականում Ուկրաինա- Եվրամիություն հարաբերություններին: Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունը հայտարարել էր, որ պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ առանց ստորագրելու Ազատ առևտրի գոտու պայմանագիրը:
Քանի Եվրամիության հետ Հայաստանի ստորագրվելիք պայմանագրի բովանդակությունը Ուխտի տապանակի պես գաղտնի է պահվում, կարելի միայն ենթադրել, որ նման 486 կետ կա նաև այդ համաձայնագրի մեջ: Եթե Եվրամիությունը Հայաստանի հետ ևս նույն տրամաբանությամբ առաջնորդվի,ինչ՝ Ուկրաինային հետ, ապա Ասոցացման պայմանագրի մեջ ներառելու է բազմաթիվ կետեր Ազատ առևտրի գոտու համաձայնագրից: Այս դեպքում կարելի է ասել, որ Հայաստանի իշխանության բախտը չի բերել:
Իսկ եթե Եվրամիությունը Հայաստանի հետ ստորագրվելիք Ասոցացման համաձայնագրում չներառի Ազատ առևտրի պայմանագրի կետեր՝ բացառության կարգով, ուրեմն կարելի է ասել, որ Հայաստանի իշխանությունը ՛բախտավոր աստղի տակ է ծնվել՛:
09.10.13
AWN