Գազի գնի 30 % սուբսիդավորման վերաբերյալ երեկ խորհրդարանում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ասել է, որ երբ հայտարարվեց, թե Հայաստանը մտնում է Մաքսային միություն, պայմանագիրը փոփոխության է ենթարկվում և ավելի պարզեցվում է.
«Հիմա այդ բանակցություններն են ընթանում, և շուտով պայմանագիրը կկնքվի։ Հույս ունեմ, որ մինչև տարեվերջ կստորագրվի»: Նախարարը հստակեցրել է, թե պարզեցումը նշանակում է, որ ռուսական դաշտի արտահանման հարկերն այլևս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա, իսկ դա, ըստ նրա, կազմում է մոտ 30 տոկոս։ «Այսինքն՝ Հայաստան ներկրվող գազի գինը լինելու է ռուսական գազի գնին՝ գմարած տրանսպորտային ծախսերը՝ սահմանին կազմելով 189 դոլար»,- հայտարարել է Մովսիսյանը՝ հավելելով, որ գազի գնի բարձրացում չի լինի, բայց էժանացում էլ չի լինի»,- գրում է «Առավոտ»-ը...