
Մեր հայրենակից երգչուհի, դերասանուհի եւ ռեժիսոր Շերը, նույն ինքը' Շերլին Սարգսյանն 65 տարեկան է : Նա այն եզակի արվեստագետներից է, ում հաջողվել է արժանանալ միանգամից մի քանի ամենահեղինակավոր մրցանակների' “Օսկար”, “Գրեմմի”, “Էմմի” եւ “Ոսկե գլոբուս”:
Cher
Մեր հայրենակից երգչուհի, դերասանուհի եւ ռեժիսոր Շերը
Հավերժ երիտասարդ դերասանուհին նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմում եւ հեռուստատեսային նախագծերում: Նա թողարկել է 25 ձայնասկավառակ, նրան “դիվա” են անվանում: Նա համբավ ունի, երկրպագուների սեր, հայտնի է բազմաթիվ սիրավեպերով, ամուսնալուծություններով, պլաստիկ վիրահատություններով: Շերի մասին կարելի է անդադար պատմել:
65 տարեկանում երգչուհին կրկին գեղեցիկ տեսք ունի ու մարմնի անզուգական կազմվածք: Շերը շարունակում է աշխատել եւ նկարահանվել մեծ բյուջե ունեցող ֆիլմերում: