ՀՀ - «ՀայՌուսգազարդ» գոյություն չունեցող պայմանագրի առումով ասեմ, որ դրա կարիքը չկա, ու այդ պատճառով էլ այն չի կնքվում: Ես չեմ ուսումնասիրել «ՀայՌուսգազարդի» կանոնադրությունը, բայց կարծում եմ, որ ժամանակին նրան տրվել է հայաստանյան տվյալ սպառողական շուկայի պահանջմունքները բավարարելու իրավասություն: Եվ նա կատարում է իր այդ գործառույթը՝ էժանացնելով և կամ թանկացնելով մատակարարվող գազի սակագինը, իսկ համապատասխան անկախ կոչված հանձնաժողովն էլ հաստատում է ներկայացված սակագինը: Վերջ: Այդ սխեմայում ես չեմ տեսնում ՀՀ կառավարություն կոչված կառույցի դերը: Ինչ վերաբերում է ռուսական «Գազպրոմի» և նրա դուստր ձեռնարկություն «ՀայՌուսգազարդի» փոխհարաբերություններին, ապա դրանք կարգավորվում են «Գազպրոմի» կանոնադրությամբ, և այդտեղ ընդհանրապես տեսականորեն անգամ որևէ դեր չունի հայաստանյան իշխանությունը: