Գարիկ Մարտիրոսյան կոչվող խեղկատակը ազգությամբ հայ և աշխարհահռչակ երգչուհի Շերին (Շերլին Սարգսյան )անվանել է ոչնչություն:
Այս խեղկատակը կարո՞ղ է պարծենալ , որ իր երկրի համար ինչ որ բան է արել .... բացի հայերի մասին վուլգար կատակներից ռուսների առաջ , ովքեր իրենց բերանները բացում էին մինչև ականջները և ևս մեկ անգամ ոտնատակ էր լինում հայ մարդու պատիվը :
Շերի մասին կարող եմ ասել հետևյալը , նա հզոր երգչուհի է և նրա ձայնային տեմբրը յուրահատուկ է: Երբեք չեմ տեսել այնպիսի երգչուհի ով կկարողանար ինչ որ չափով համեմատվել նրա ձայնի հետ , կարող եմ համարձակվել նաև հզոր անվանել Քրիստինա Ագիլերայի ձայնը :
Բուրլեսկ կոչվող ֆիլմում , Շերը ուղղակի անկրկնելի է՝ որտեղ նաև գլխավոր դերում է Քրիստինան : Այսօր օլիգարխների համար կապիկություն անող խեղկատակը , որոշել է սև PR –ի և Շերի աշխարահռչակ լինելու փաստով աշխարհին հիշեցնել իր նվաստ գոյության մասին : Միայն մի բան կարող եմ ձեզ ասել ՝ դեռ ինքնահաստատման փուլում եք գտնվում պարոն: