Եթե մարդը սեքսուալ ֆանտազիաներ է ունենում, ապա լիբիդոն նրա մոտ ավելի շատ է: Այս առանձնահատկությունն ավելի վառ արտահատվում է կանանց մոտ. այն կանայք, ովքեր հաճախ են տրվում սեքսուալ ֆանտազիաների, ավելի կրքոտ են ու ավելի շատ սեռական բավականություն են ստանում: Կանայք, ովքեր տրվում են սեքսուալ ֆանտազիաների գրգռված ժամանակ, ամենայն հավանականությամբ հեշտանք կապրեն սեռական ակտի վերջում: Սեքսուալ ֆանտազիաներ սիրով զբաղվելիս կանայք ունենում են նույնքան հաճախ, որքան տղամարդիկ: Պետք չէ մտածել, թե կինը լավ չի զգում տվյալ տղամարդու հետ, եթե իր ֆանտազիաներում ներկա է մեկ ուրիշը: Ֆանտազիան ընդամենը օգնում է կնոջը սրել երևակայությունը: Կինը կարող է բոլոր առումներով գոհ լինել իր տղամարդուց, պարզապես ֆանտազիան մեծացնում է հեշտանքի ուժգնությունը և հաճույքի զգացողությունը: Ի՞նչ են տեսնում կանայք և տղամարդիկ իրենց ֆանտազիաներում 1. Տղամարդիկ հակված են պատկերացնել իրենց մի քանի սեքսուալ զուգընկերուհիների հետ միաժամանակ: ֆանտազիաներում նրանք սիրում են փոխանակվել ընկերուհիներով: Այն դեպքում, երբ կանայք հիմնականում մնում են մեկ տղամարդու հետ (թեև լինում են բացառություններ): 2. Տղամարդիկ կենտրոնանում են սեքսի որևէ կոնկրետ ձևի կամ մարմնի մասի վրա: Կանայք սովորաբար դժվարանում են «դասավորել» իրենց ֆանտազիան «ըստ դարակների»: Դրանք վառ տպավորություններ են կամ որոշակի սցենար: Կանացի ֆանտազիաներում հիմնականում բացակայում է զուգընկերոջ սեռական օրգանների «պատկերը» (տղամարդկանցը՝ հակառակը): Կանայք ֆանտազիաներում կենտրոնացած են իրենց զգացմունքային ռեակցիայի վրա՝ տղամարդու որոշակի գործողություններին ի պատասխան: Կանայք հազվադեպ կարող են նկարագրել «նրան», բայց կարող են մանրամասն տալ սեփական կերպարի նկարագրությունը՝ ընդհուպ հանդերձանքն ու այլ պարագաներ: Բացի այդ՝ կանայք կարող է հաճույք ստանան՝ խոսելով այն մասին, թե ինչ զգացողություններ իրենց փոխանցեց ֆանտազիան: 3. Կանանց ֆանտազիաների բնորոշ գծերից մեկը ռոմանտիկ իրադրությունն է՝ կղզի, ծով, անտառ, էկզոտիկ ծաղիկներ, ջրվեժ, լուսնի լույս և այլն: Բազմաթիվ կանայք նշում են նաև արտաքին աշխարհի խանգարող պարագաների բացակայությունը՝ հեռախոս և այլն: 4. Կանայք հաճախ պատկերացնում են իրենց սեռական ակտի պասսիվ մասնակից: Բայց դա չի նշանակում, թե ֆանտազիաներում ցանկանում են, որ տղամարդը ուժով տիրանա: Կանացի ֆանտազիաներում տղամարդը պետք է սովորաբար կարողանա «կոտրել» իրենց դիմադրությունը, իսկ հետո պահի իրեն նուրբ, զգայական, ընհանրապես այնպես, ինչպես դուր է գալիս կանանց, իսկ կոպտությունը հիմնականում դուր չի գալիս: 5. Կանացի ֆանտազիաներն ավելի զգացմունքային են. արտահայտում են ցանկությունը՝ լինելու նվիրված, հոգատար կողակից: Իսկ տղամարդիկ իրենց ֆանտազիաներում հիմնականում պատկերացնում են մի քանի կանանց, անծանոթուհիների, ովքեր գալիս ու գնում են: Չնայած նրան, որ կինը իր ֆանտազիայում տեսնում է ինչ-որ Բրեդ Փիթի՝ իրականում նրա կերպարում առկա են լինում սիրելիի գծերը, միայն թե կարծես Բրեդ Փիթի կաղապարում: 6. Կանայք ավելի հաճախ են ունենում միասեռ ֆանտազիաներ, քան տղամարդիկ: 7. Կանանց ֆանտազիաները հազվադեպ են ներառում ինչ-որ ֆետիշներ: Եթե կինը շատ է ցանկանում նոր կոշիկներ, ապա նրա ֆանտազիան չի տեղափոխվում սեքսի ոլորտ, այլ սահմանափակվում է խանութ գնալու բուռն ցանկությամբ: Ինչպե՞ս կարող եք օգտագործել ֆանտազիաները Եթե իրար հետ անմիջական եք, և գիտեք, որ ճիշտ կհասկանաք միմյանց, ապա կիսվեք դրանց մասին: Դա կարող է օգնել իրականացնել ֆանտազիաները իրական կյանքում:Իսկ եթե արդեն գիտեք միմյանց երևակայությունների մասին, կարող եք անսպասելի անակնկալ մատուցել՝ կյանքի կոչելով:
Սկզբնաղբյուր' http://uxekic.com/hetaqrqir/18-plus/609-kananc-seqsual-erakayutyunnery.html | © ՈՒղեկից.com