
Էս ցրտին Ջուսն էլ բան է գտել ասելու՝ ով ինձ 10 հազար դոլար տա, կտկլորանամ: Դե հիմա դա կոչվում է ֆոտոսեսիա: Արթուր Սաքունցը, օրինակ, «մալաձեց», ինչպես բոլոր արտառոց հարցերում է պաշտպանի դերում հանդես գալիս, այս անգամ էլ իր ֆեյսբուքյան ստատուսով Ջուսին առավ իր եվրոպական թևերի տակ. «Բայց ահագին զվարճալի է, երբ տեսնում ես մերկ մարմնի նկատմամբ նման պաթոլոգիկ վախի արտահայտություն ՃՃՃ․․․ ուրեմն Ռաֆայելի, Միքելանջելոյի, վերածննդի ժամանակաշրջանի, ինչպես նաև հելենական , հին հռոմեական մշակույթի նմուշները, ստեղծագործությունները Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես չպետք է ցուցադրել, քանի որ մարդիկ վախենում են մերկ մարմիններից, կամ էլ երբ ցուցադրեն, անպայման զգուշացնեն, ով ունի պաթոլոգիկ զգացում, խորհուրդ է տրվում, չայցելել նման ստեղծագործությունների ցուցադրմանը․․․․»:
Արթուրին միայն պետք է հիշեցնել, որ այդ հայտարարությունից հետո ՀՀԿ-ի տատիկն իրավունք չունի՞ որպես վերածննդի դարաշրջանի նշան իր միքելանջելոական մարմնի շքեղ մերկությունը ցուցադրի: Ինքը շրջապատված է հարուստ Հանրապետականներով և մի 10 հազար դոլարն ի՞նչ է, որ մեկնումեկը չտա ու ասի՝ ախչի դոշերդ փակի, աբուռ ունեցիր: Տատին պակա՞ս շոումեն է: Ասածս այն է, Արթուր ջան, որ վերածննդի դարաշրջանի նկարները կանացի գեղեցկության կատարելություն են, սքանչելիք, Ռաֆայելը փողոցից պատահական կին չի բռնել ու բերել՝ բնորդուհի դարձրել: Հետո ֆոտոսեսիան ու արվեստի գործ դարձնել կնոջ մարմինը, տարբեր բաներ են: Հանկարծ չասես՞, որ պոռնոգրաֆիան էլ ես նույն կերպ վերածննդի գործ համարում: Ի՞նչ խոսք, տկլոր աղջիկ տեսնելը հանրության համար հետաքրքիր
«թամաշա է» , ոչ ավելին, Ջուսն այն դեմքը չի, որ իր տկլոր նկարը դարեդար վաճառվի, աղջիկ է, գուցե այդքան փող է պետք, առաջարկ է անում, բաց առաջարկ: Բայց այս սոված երկրում, ինչպես արձագանքում են շատերը, նման առաջարկն ինչքանո՞վ է պարկեշտ: Դա էլ պատասխան ունի, հո սովածնե՞րը չեն փող տալու: Խի քչե՞րն են առանց հայտարարելու, դրա տաս չափ փող առնում: Քողարկվածներին թողել եք, ընկել այս բաց առևտուր անող անկոմլեքս աղջկա ջանին: Տղաներից մեկն էլ արդեն «մուշտարու աչքով է առևտուր անում ու գրում՝ տո իսի դու դոշ էլ չունես վրեդ»: Գրառողին ասեմ, որ դա էլ պրոբլեմ չի, դոշ ա էլի՜, առաջ կտա... Այստեղ հարցը դոշի մասին չի, հարցը Ջուսի կողմից գնահատված դոշի գնի մասին է:
ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ