Քերքուք-Յումուրթալըք նավթատարը միացվելու է Ջեյհանի տերմինալին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, փոխանցում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Էրդողանը նշել է, որ այս կերպ Թուրքիան կարողանալու է արտահանել իրաքյան նավթը միջազգային շուկա, իսկ Ջեյհանի նավահանգստում էլ նավթամշակման նոր ձեռնարկություններ են բացվելու։
Նշենք, որ միջերկրածովյան Ջեյհան նավահանգստում ավարտվում է Բաքվից եկող նավթատարը, որն անցնում է նաև Վրաստանի տարածքով։ Իսկ ահա հյուսիսիրաքյանՔիրքուքից եկող խողովակաշարն ավարտվում է թուրքական Յումուրթալըք շրջանում։