Ինչ օրի հասար հայ ժողովուրդ: Քո <> զավակը, ով ժամանակին հանդնգնել է արկերի որոտի ներքո երգել, թերթերում գովաբանվել ու գերտերության ղեկավարի կողմից պարգևատրվել, այսօր, մոռանալով իր <>, պարծենում է, թե մարմնավաճառ չէ: Ու չգիտես, թե այդ որ տրամաբանությամբ կամ մարմնի որ մասով են մտածում, երբ ոմանք արդարանում են մարմնավաճառ չլինելով, այսինքն' բավարարվում են նրանով, որ մարմնավաճառի պիտակ չունեն: Մի կողմ թողնենք այն, որ այսօր մարմնավաճառի համարում չունեցող շատերը, այդ թվում' արվեստագետ, պաշտոնյա, քաղաքական գործիչ և այլն, վաղուց անգերազանցելի վազանց են կատարել տիտղոսակիր մարմնավաճառներից: Բայց միթե? մարմնավաճառ չլինելն ինքնին բավարար է այդքան ինքնավստահ լինելու համար: Ընդ որում, <> էլ, մեր մեջ ասած, շատ տարողունակ կարգավիճակ է' ամենատարբեր պատճառներով' սկսած հոգու, մտքի ու մարմնի մաքրությունից' մինչև հավակնորդ կամ վճարունակ հավակնորդ չգտնելը: Բայց դա էլ մի կողմ: Իսկապես խոնարհվել կարելի է այն մարդու առաջ, ով արկերի պայթյունի ներքո երգել ու ոգևորել է մեր բանակի զինվորներին: Բայց այդպիսի հերոսական ակցիայից հետո ինչպես կարելի է սեփական անձն այնքան ծիծաղելի ու նսեմ դարձնել, որ երբեմն միմյանց վիրավորելու ժամանակ հայհոյանքի փոխարեն <> անունով միմյանց կշտամբեն: Բա սազում է? հերոսությունից հետո գնալ բարոյական ինքնաոչնչացման: Դա մոտավորապես նույնն է, թե ժամանակին (ինձ ներեք պատկերավոր համեմատությանս համար) Մեսրոպ Մաշտոցը Հայոց այբուբենի վերջին տառն ավարտելուց հետո տառերը հաներ աճուրդի կամ ինչ-որ <> մեկը փրկի մի խեղդվող կնոջ, որպեսզի հետո կենակցի նրա հետ: Ու ես չգիտեմ, թե օրիորդ (անմեղության կանխավարկածի շրջանակներում) Ջուսը ում նկատի ուներ հավասարվել ուշ տարիքում, բայց մի բան կասեմ, որ եթե նա երեք ագռավի էլ թաղի, նա երբեք չի դառնա Օֆելյա Համբարձումյան, Արաքսյա Գյուլզադյան կամ Վալյա Սամվելյան: Եթե կասկածում եք, խնդրեմ, հարցրեք Ահարոն Ադիբեկյանին...

Կից նյութն՝ այստեղ: