Եվ երբ աչքերն են փակվում ...
նկարագրել զգացումներս , բացատրել ՝ կթերանամ ...
... Եվ երբ աչքերն են փակվում , ուղղակի երազում են լուռ ...
սիրու՜մ են ,
ապրու՜մ ...
փնտրու՜մ
... ու գտնու՜մ :
Տխրու՜մ են ,
թախծու՜մ ...
գրկե՜լ են ուզում ,
փայփայե՜լ ,
անձա՜յն , անշշու՜կ ...
կարտու՜մ , տենչու՜մ ...
Հիշողոթյուննե՜ր ...
Սե՜ր ...
Եվ երբ աչքերը փակվել են փորձում ,
ա~խ , այդ կարոտը ... գիտե՞ս այդժամ ինչեր է զում կարոտած ու լուռ արևին սպասող իմ սառած հոգին , որ փայտանում է լոկ կարոտելուց ...
ամեն - ամեն բան , որ ջերմացնում է , որ հույս է տալիս , որ ապրեցնում է ...
մի փոքրիկ էլ հույս ու ... արևի շող : Իրար հաջորդող , անցնող-գնացող , բայց դար թվացող , շատ դժվար օրեր :
Ցավեցնող , տանջող ներկաս եմ ապրում ... բայց բարի օրեր իրենց հետ բերող ապագայիս եմ ես լուռ անրջում : Որ բացվի ամեն մի նոր օր ու ինձ գրկի կրկին , փարվի կարոտած հոգուս այն արևի շողը , որն ուժ է տալիս ...
Իսկ ձմռան ցրտին ի՞նչ պիտի անեմ , ի՞նչպես ցուրտ օրերից պիտի թաքցնեմ նրան , ես էլ չգիտեմ ...
բայց դեռ հույս ունեմ ...
Եվ երբ աչքերն են փակվում , արցունք է գալիս կաթ - կաթ նրանցից , բայց արևի շողը մաքրում է թափված ամեն մի արցունքը ՝ եկած աչքերից ... Կարոտն է հենց ստիպում առավել սիրել քեզ այսօրվանից ... մեր կարոտն ու սպասումը կմիացնի մեզ մի օր նորից ...
սիրում , կարոտում ու սպասում եմ քեզ , իմ լինելությանը շունչ տվող :