
Նատաշա Կորոլյովան ճաղատացել է: Երգչուհին «Ինստագրամի» իր էջում տեղադրած տեսանյութում ներկայացել է ամբողջովին մազազուրկ գլխով:
«Զարմանալի է, բայց այնքան զվարճալի է ճաղատ լինելը: Պարզապես անհավանական է:Աստված իմ, չեմ հավատում, այնքան հաճելի է: Ճաղատ գլուխ», -հրճվում է Կորոլյովան:
Անսովորությունից Նատաշան զգուշությամբ շոշափում է գանգը եւ միաժամանակ ցուցադրում նոր կերպարը: