
Պատահաբար աչքովս ընկավ Ջուսի էս կլիպը, որին ուղղակի չեմ կարող չանդրադառնալ: Ուրեմն, եթե խոսում ենք տեսահոլովակի մասին, ապա ոնց որ թմրամոլի մղձավանջ տեսագրած լիեն. ոչ ինչ որ տրամաբանական սյուժետային կապ կա երգի ու հոլովակի միջև, ոչ էլ ըստ էության կապ կա հոլովակի տարբեր հատվածների միջև: Էն ա, որ Ջուսը մեկ հայտնվում ա կադրում չգիտես ինչու պանկային ոճում ու մի հատ նենց իռոկեզով, ոնց որ հոսանքահարված լինի, մեկ էլ մյուս պահին կապովի քժի պես ցանցն ա գրոհում, հետո էլ ինչ որ տղու են փլատակների մեջ կտտանքների ենթարկում էս երգով...
Ինչ վերաբերում է բուն երգին, ապա անկապ ու անբովանդակ երգ էր, Ջուսն էլ անընդհատ փորձում էր Շակիրայի ձայնով երգել ու դա նրա մոտ անընդհատ չէր ստացվում (տնաշեններ, մի քիչ մշակեիք ստուդիայում, թե չէ ձենը փախնելու պահն էլ ներառվել ա): Անհասկանալի ա, թե ինչ ու անգլերեն, անհասկանալի ա թե սրա ինչն էր ռոք, որ վերնագրում էլ նշել են ու ընդհանրապես անհասկանալի էր թե ինչի՞ էր պետք բռնաբարել մեր թմբկաթաղանթները:
Ջուսը հարաբերականորեն արդյունավետ մտավ շոու-բիզնես՝ շեշտը դնելով էպատաժի վրա, բայց տենց էլ չաճեց, չփողխվեց ու ոնց տարիներ առաջ էր, նենց էլ հիմա է ու կարծես թե չի հասկանում, որ վուլգար քսվելով, հարաբերական մինիյուբկով ու դբդըշ մազերով արդեն ոչ մեկին չես զարմացնի...
Եթե սենց գնա, ապա Ջուսի ամենահաջող գործը կլինի Ռեինկարնացիայի կլիպում պատին չիշիկ անող աղջկա դերը...