Դաս ութերորդ 

Այս գրառման մեջ ոչ թե առակ կլինի, այլ կյանքի իմաստուն դասեր: Որոշ մարդիկ վերագրում են այս խոսքերը Բուդդային:
Դաս ութերորդ - Եղեք շնորհակալ: Եկեք կանգ առնենք և շնորհակալություն հայտնենք այն բանի համար, որ եթե նույնիսկ մենք շատ չենք սովորել, ապա գոնե շատ ժամանակ չենք ծախսել, իսկ եթե նույնիսկ շատ ժամանակ ենք ծախսել, ապա գոնե չենք հիվանդացել, իսկ եթե հիվանդացել ենք, ապա գոնե չենք մահացել: Միշտ կգտնվի մի բան, ինչի համար արժե երախտագիտություն հայտնել: Մի եղեք այնքան վատատես, որ մի րոպեով, նույնիսկ վեճի պահին, ի վիճակի չլինեք գիտակցել գոնե տասը բան, ինչի համար արժե երախտապարտ լինել: Ոչ բոլորն են կարողացել արթնանալ այսօր առավոտյան՝ երեկ որոշ մարդիկ քնել են վերջին անգամ: Միշտ կա ինչ-որ բան, ինչի համար արժե շնորհակալ լինել: Երախտապարտ սիրտը Ձեզ հզոր կդարձնի: