Էսօր վերջապես տեսա «Ապակե կախազարդ»-ը։ Հասկացա մի բան. մեր ժողովուրդը դեռ պատրաստ չի իրականությունը տեսնել։ Մեր ժողովուրդը արժանի ա էն սերիալներին, որով, բառիս ամենաբուն իմաստով, խեղդում են արդեն բոլորիս։ Ու սարսափով էի տեսնում, թե ոնց էին լուրջ տարիքի մարդիկ (25 և բարձր) իրանց 18 տարեկան լակոտների պես պահում. «արա, մորս արև էս ինչա, արա...»։ Տխուրա, շատ տխուր, որ մեր հասարակությունը դեռ մտածում ա, որ Հայաստանում չկան էն պրոբլեմները, որը ֆիլմը առաջ էր քաշում, բայց ավելի տխուրա, որ մարդիկ միգուցե լավ էլ գիտակցում են, բայց ժխտում են ու կյանքին նայում են վարդագույն ակնոցներով. էդպես ավելի հեշտա։ Դրա համար էլ մեր հասարակությանը ավելի հարմար է, ասենք, «Նախաճաշ երկուսի համար» և նման տափակ, ցինիկ ու ԱՆՄԱԿԱՐԴԱԿ («թեթև»' ոնց որ ասում են շատերը) ֆիլմեր ու սերիալներ։
Ես վստահ եմ, երբ ֆիլմն ավարտվեց, ոչ ոք չկար հանդիսատեսի մեջ, որին ֆիլմը ստիպեց մտածել էն մասին, թե ինչքան անկանխատեսելի ու փխրուն կարա լինի կյանքը, ու էլ չեմ ասում, որ ոչ ոք իրան նույնիսկ էն հարցը չտվեց' թե ինչի՞ կախազարդ, ինչի՞ ապակե...
Իսկ ֆիլմը լավն էր շատ, տխուր էր շատ, ծանր, լուրջ։ Մեր կյանքի մասին էր։ Կյանքի անկանխատեսելիության, մարդկային չարության, նվիրվածության ու սիրո մասին էր։ Ավելին չեմ կարա ասեմ։