Պահ-պահ Սերժ Սարգսյանի, պատգամավորների և նախարարների աշխատավարձը բարձրանալու է: Էսքան արտագաղթ, կիսաքանդ տներում բնակվող սովալլուկ երեխաներ, արտաքին և ներքին քաղաքականության տապալում, օլիգարխիա, տնտեսության զարգացման ցածր ցուցանիշ, անգոծության մատնված պատգամավորներ, որոնց կեսից շատին չենք էլ ճանաչում ու նախարարներ (նորեկներն էլի չեն երևում) ու մեկ էլ հոպ աշխատավարձի բարձրացում: Բա մե՞նք, մենք ե՞րբ ենք սկսելու նորմալ ապրելու համար համապատասխան աշխատավարձ ստանանք, թե մենք կարող ենք նաև չստացածով գոյատևել: Դե դուք ժողովրդի կողմից եք «ընտրվում» կարող եք 900000 դրամ աշխատանք...: Կարճ ասած, հարգելի պետական այրեր մի քիչ էլ ժողովրդի մասին մտածեք, ձեր շուրջը նայեք, ձեր ստացած 900.000 հազարով 10 ընտանիքից ավել մեկ ամիս կապրի: Մի քիչ ձեր մեծ ախորժակը զսպեք էլի