
Ի պատասխան վերջերս շրջանառվող լուրերի, որոնք տարածել էր << միասնական տխմարների լիգան>> Գարիկի աղանդավոր լինելու վերաբերյալ, հարկ եմ համարում հրապարակել հետևյալ նկարները' անցած տարի ամռանը տեղի ունեցած սուրբ օծության արարողությունից, որտեղ Գարիկը Սուրբ Սարգիս եկեղեցում Տեր Շահեի օրհնությամբ դարձավ երկու չքնաղ փոքրիկների կնքահայրը:
Կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին և բլոգներին, որոնք տարածել են << միասնական տխմարների լիգայի>> սուտը, տարածեք նաև հետևյալ նկարները' ի հերքումս վերջինի, եթե դուք ինքներդ չունեք մարդկանց անվան հետ խաղալու անձնական մտադրություն :
Իսկ << միասնական տխմարների լիգա>> անվանման համար պատրաստ եմ ներողություն գրել մեր էջի անունից, եթե ԴՈՒՔ ներողություն խնդրեք ձեր տարածած հայտարարության համար:
