Նրանք, ովքեր խոսում են' չգիտեն, իսկ նրանք, ովքեր գիտեն' երբեք չեն ասի: Ահա այսպես էլ ամեն ինչ պտտվում է:
Կյանքը հազվադեպ է քեզ ամբողջովին փոխում, սակայն այն քեզ միշտ փոխում է մանրուքների մեջ: Օրինակ նախկինում' մանկության տարիներին, ես քաղցր էի սիրում, իսկ հիմա ես այն ուտում եմ միայն այն ժամանակ, երբ հայտնվում եմ ռեստորանում: Դե ինչ արած, մտածում եմ ես, եթե ես հայտնվել եմ այստեղ, թող քաղցր լինի:
Եթե ես սիրում եմ տաքանալ արևի տակ և եթե ես կարող եմ կես օր նստել պատշգամբում լավ տեսքը դիմացս, դա ամենևին չի նշանակում, որ ես որոշել եմ թոշակի գնալ: Փոքր բաներից հաճույք ստանալու իմ փորձերը ծերության հետ ոչ մի ընդհանրություն չունեն:
Ես վատ հիշողություն ունեմ, սակայն չեմ սիրում, երբ ինձ այդ մասին հիշեցնում են:
Շատ վաղուց' դեռ մանկության ժամանակ, երբ ես թատերական դպրոց էի գնում, տնօրենը մի անգամ հարցրեց ինձ. «Եվ ինչո՞ւ ես դու որոշել դերասան դառալ»: Ես անկեղծորեն չգիտեի, թե ինչ պատասախանել և ուստի ոչինչ չպատասխանեցի: Եվ այդժամ նա ասաց. «Որպեսզի ինքնարտահայտվես, ապուշ»: Եվ ես գլխով արեցի. «Այո’, իհարկե, այդպես էլ կա»:
Տաղանդը առաջին հերթին ճիշտ ընտրություն կատարելու ունակությունն է:
Ես սիրում եմ թատրոն գնալ: Այնտեղ ինձ ոչ ոք չի անհանգստացնում: Այնտեղ ինձ նույնիսկ ոչ միշտ են ճանաչում:
Դերասանական արվեստի մեջ ամենատհաճն այն է, որ մարդիկ չափազանց բարեհամբույր են քեզ հետ: Օրինակ, դու խոսում ես ինչ-որ մեկի հետ և բոլորը քեզ գլխով են անում, եթե նույնիսկ դու լիակատար հիմարություն ես դուրս տալիս: Սակայն մարդուն իրականում պետք է այնպիսի մեկը, որը նրան ասի այնպիսի բաներ, որը նա չի ուզում լսել:
Իմ աշխատանքի մեջ ես ամենաշատը գնահատում եմ ուրիշների կյանքով ապրելու և դրա համար երբեք չվճարելու հնարավորությունը:
Ես թանկ կվճարեի այն բանի համար, որպեսզի կարողանայի սովորել միանգամից տարբերել լավ խորհուրդները վատերից:
Ինձ դուր է գալիս, երբ խորհուրդներ տալիս են երեխաները: Ո’չ, ես ոչ միշտ եմ համաձայնվում նրանց հետ: Ինձ ուղղակի դուր է գալիս այդ իրավիճակը:
Հենց դու երեխաներ ես ունենում, դու ունենում ես խնդիրներ:
Մինչև դու չփոձես, դու չես հասկանա: Ահա թե ինչ ես ասում ես իմ երեխաներին:
Իմ ֆիլմերը նման են իմ երեխաներին, սակայն մեկ տարբերությամբ. նրանց չես կարող վերաթողարկել 3D տարբերակով և վերահարստանալ:
Լսումների գնացող դերասաններին ես միշտ աում եմ. «Այնքան էլ կարևոր չէ, թե դուք կստանաք այդ դերը, թե՞ ոչ' գլխավորը, որ ձեզ նկատեն»:
Եթե Մարտին (Մարտին Սկորսեզե) ինձանից որևէ բան խնդրի, ես այդ մասին լրջությամբ կմտածեմ, եթե նույնիսկ դա ինձ անհետաքրքիր թվա:
Ես միշտ ինձ պարտավորված եմ զգացել Կոպոլայի նկատմամբ:
Ես կարծում եմ ռեժիսորի աշխատանքը նման է նախագահի աշխատանքին: Չափազանց նման են նպատակները:
Եթ դեռ երբեք ժամանակ չեմ ունեցել, որպեսզի իմ բոլոր ֆիլմերը հերթով նայեմ: Ես այդքան էլ չեմ սիրում նայել իմ ֆիլմերը: Դրանք ինձ քնեցնում են:
Ես կարծում եմ, որ մարդը ոչ միայն փոխել է մոլորակի կլիման, այլ նաև ինչ-որ բան արել է ժամանակի հետ: Դուք չե՞ք նկատել: Այժմ տաս տարին անցնում է այնպես, ինչպես նախկինում երեք տարին:
Երբեմն ես նախանձում եմ մահացածներին. նրանք լիքը ազատ ժամանակ ունեն:
Ես երբեք չեմ հասցնի կարդալ բոլոր այն գրքերը, որոնք կցանկանայի: Ուրեմն ավելի լավ է ինձ այդ մասին չհարցնել:
Ես նախըտրում եմ շատ իրեր չունենալ: Ինչքան շատ իր դու ունես, այնքան շատ էներգիա ես դու ծախսում դրանց վրա:
Մարդիկ տարբեր են լինում' մինչ մի մասը մտածում է, թե ինչպես իրապես ինչ-որ յուրահատուկ բան ստեղծի, մյուս մասը մտածում է, թե ինչպես դրանից առավելագույն օգուտ քաղի:
Մեծ փողերը այդքան էլ լավ չեն համադրվում իրական որակի հետ: Համենայնդեպս, կինոյում:
Եթե աթոռը լավն է, դու շատ ժամանակ չես ծախսի, որ նրանում տեղավորվես:
Ես երբեք չեմ սիրել Լոս Անջելեսը: Դա միակ քաղաքն է, ուր ես համաձայնում եմ գնալ միայն այն բանից հետո, երբ ինձ կվճարեն:
Իտալիան վաղուց արդեն փոխվել է: Սակայն Հռոմը դա Հռոմն է:
Ես իտալական արյուն ունեմ, սակայն ես ամբողջովին իտալացի չեմ: Ես մի քիչ հոլանդացի եմ, մի քիչ ֆրանսիացի և մի քիչ էլ գերմանացի: Սակայն ես իտալակա անուն ունեմ և դրա համար էլ ես սովոր եմ ինձ նույնականացնել հենց իտալական մասի հետ:
Ես հիմա ավելի շատ եմ ժպտում, քան ժպտում էի պատանեկության ժամանակ: Թվում է, ես սկսել եմ մարդկանց պակաս խիստ դատել:
Ծերության հետ միշտ գալիս է զգուշությունը' ահա, թե ինչ եմ ես նկատել:
Ավելի կարևոր բան չկա, քան դադարել վախենալը: Սակայ պետք չէ քաջությունը անմտության հետ խառնել:
Վերջերս ես կարդացել եմ, որ համաձայն վերջին հետազտությունների' կանայք իրենց ավելի հարմարավետ են զգում մերկանալով տղամարդկանց առջև, քան տղամարդիկ, երբ մերկանում են կանանց առջև: Իմ կարծիքով, այստեղ ամեն ինչ պարզ է' կինը տղամարդուն միշտ նայում է գնահատող հայացքով, իսկ տղամարդը' շնորհակալական:
Նիհարելն ավելի հեշտ է, քան երիտասարդանալը, սակայն դա էլ լիովին հնարավոր է:
Ես նախանձում եմ Դասթին Հոֆմանին: Նա կարող է լինել և’ ծիծաղաշարժ, և’ խելացի միաժամանակ: Իսկ ինձ մոտ այդպես երբեք չի ստացվել:
Իրականությունը յուրաքանչյուրի մոտ յուրովի է:
Եթե Աստված գոյույթուն ունի, ապա ես մի քանի հարց ունեմ նրան:
Իսկ ես այդպես էլ չգնացի «Ավատար»-ը դիտելու: