Շատ երիտասարդ մայրիկների համար ծննդաբերությունից հետո նախկին ինտիմ հարաբերությունները վերականգնելը խնդիր է դառնում: Ամուսիններին որոշ ժամանակ է հարկավոր' իրենց նորմալ սեռական կյանքը վերականգնելու համար: Մասնագետների կարծիքով' ծննդաբերությունից հետո սեռական հարաբերությունների մասին ամենաշուտը կարելի է մտածել 6 շաբաթ անց: Ըստ մասնագետների, կախված հղիության ընթացքից և ծննդաբերությունից, ամուսինները կարող են սեռական հարաբերություններ ունենալ ծննդաբերությունից հետո 1,5-2 ամիս հետո, երբ կնոջ օրգանզմը վերականգնված կլինի ծննդաբերությունից հետո: Այս հարցում ցանկալի է խորհրդակցել բուժող բժշկի հետ, որն ավելի կոնկրետ խորհուրդներ կտա: Ամուսինների միջև նորմալ հարաբերությունները վերականգնելու համար մասնագետները մի քանի խորհուրդ են տալիս. Միշտ միմյանց հետ խոսեք ձեր զգացմունքների, վախերի ու մտահոգությունների մասին Շարունակեք հղիության ժամանակ կատարած մկանները ձգող վարժությունները Նախապես պլանավորեք սեռական հարաբերությունները, խնդրեք, որ տվյալ օրը հարազատներից մեկը հոգ տանի երեխայի մասին, ամուսիններով որոշ ժամանակ մենակ մնացեք: Սեռական հարաբերությունների ժամանակ որոշ խնդիրներ կարող են առաջանալ. կնոջ կրծքերը ծննդաբերությունից հետո լեցուն են կաթով ու հաճախ նաև ցավում են: Նման դեպքում տհաճություններից խուսափելու համար սեռական հարաբերությունից առաջ երեխային կրծքով կերակրեք: Բացի այդ, կրծքով կերակրող կանանց օրգանիզմում էստրոգեն հորմոնի արտադրությունը կտրուկ նվազում է, որը և պատճառ է դառնում հեշտոցի ոչ բավարար խոնավացման սեռական հարաբերությունների ժամանակ: Այս խնդրի լուծման համար պետք է հատուկ քսուքներ օգտագործել:
Սկզբնաղբյուր' http://uxekic.com/hetaqrqir/18-plus/462-seqsy-cnndaberutyunic-heto.html | © ՈՒղեկից.com