«Ես արտիստ եմ, իմ գործն եմ անում գլուխս կախ, ում ուզում է դուր գա, ում ուզում է, դու չգա, իմ գործն եմ անում, ու լավ եմ անում իմ գործը, գիտեմ, որ բարությունից բացի, ոչինչ իմ ազգի համար չեմ անում, մնացածը ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է հորինում, ով ինչ գիտի: Ինձ ընդհանրապես այդ բաները չի հետաքրքրում, ես գործ եմ արել, թող գնան ուրիշ տեղից ճշտեն, ինձնից ոչինչ չեն կարող ճշտել: Թող խոսեն համերգից, թող խոսեն, թե ինչ լավ բան եմ արել, որ պատմություն եմ արել, երգել եմ մեր վերջին հարյուրամյակների մասին, դրանց մասին թող խոսեն, հերիք է գումարների մասին խոսեն»:

© Նունե Եսայան

Մդա... իմ համար մի քիչ անհասկանալի է Նունե Եսայանի նեղացած մինան ու նման լղոզված ու ոչինչ չասող պատասխանները: Նամանավանդ տարակուսանք է առաջացնում այն պնդումը, որ բացի լավից, ազգի համար ոչինչի չի անում: Ինչևիցե, հարկ եմ համարում մի երկու պարզաբանում անել, որպես մարդ, ով երեկ ևս անդրադարձել է այս թեմային:

1. Ըստ էության, ես կոնկրետ Նունե Եսայանի նկատմամբ ոչ մի պրետենզիա չունեմ, իմ պրետենզիաները ուղղված են էն հաստավիզ պնդաճակատներին, ովքեր գցել բռնել են, որ Նունե Եսայանի համերգը ոչ ավել, ոչ պակաս, 135 հազար դոլար արժե (վստահ եմ, որ շատերդ եք արդեն ծանոթ այն «գնացուցակին», թե ի՞նչ երաժիշտների կարելի էր բերել այդ գումարներով): Հիմա Նունեին ասել են «Փող ուզո՞ւմ ես», ինքն էլ ուզել ա ու ամենևին էլ փաստ չէ դեռ, որ էդ 55 միլլիոնը լրիվ իրեն է հասել, այլ ոչ թե ևս-ևս արվել ճանապարհին:
2. Նունե Եսայանի արվեստին կարող եք վերաբերվել ինչպես ուզում եք. մարդ կա հավանոււմ է, մարդ կա չի հավանում, մարդ էլ կա անտարբեր է: Հիմա անձամբ ես իրեն երբեք այդքան չեմ հավանել ու իմ երաժշտական ճաշակին աավելի մոտ է եղել մեր երգիչներից օրինակ՝ Շուշան Պետրոսյանը: Անկախ նրանից թե ինչպես ես վերաբերվում նունե Եսայանի արվեստին, ակնհայտ է, որ նա այն մեծության աստղ ու արտիստ չէ, որպեսզի մեկ համերգի հոնորորարը կազմի 54,6 միլլիոն դրամ ու դա փաստ է:
3. Ինչպես նշեցի, մեղավորը ոչ թե եսայանն է, այլ նրանք, ովքեր նման կամայական ու ցինիկական մոտեցումով, պարբերաբար նման հիմար որոշումներ են կայացնելու: Ո՞վ է կառավարության այդ գիտունը, ով սահմանել է վճարման այդ գինը, մինչև երբ պետք է հանդուրժենք մշակութամոր ոչ ադեկվատ ու ոչ կոմպետենտ պաշտոնավարումը: Մինչև ե՞րբ պետք է կառավարությունը տարբեր ապուշությունների վրա՝ ա լյա բիոզուգարաններ, հայրիկյանական վերջույթներ, եսայանական տանցուլկաներ և այլն, տասնյակ միլլիոնավոր դրամներ փոշիացնի:

Այնպես որ, պետք չի ֆիքսվել Եսայանի վրա, մեղադրանքների գլխավոր հասցեատերն ու պատասխանատուն մեր ազգանվեր ու անձնուրաց ՀՀ Կառավարությունն է: