իասքանչ են կինոյի անեզր գանձերը: Մեր օրերում մարդը լավ օրինակ է ստանում նայելով լավ կինոնկար: Ես նույնիսկ դժվարանում եմ ինքս ինձ պատասխանել, ո՞րն է իմ սիրած կինոնկարը: Կարդացել եմ շատ պատմավեպեր, վիպակներ, գրքերի օգնությամբ մասնակից եմ եղել Ավարայրի ճակատամարտին, Շիրազի օգնությամբ Դանթեի սարսափելի դժոխքն եմ տեսել իմ տառապյալ հողում: Մորթվել ու հոշոտվել է դեռ մանկուց իմ հոգին: Այժմ էլ Կոմիտասի ճիչն է լսվում իմ ականջներում: Չի լռի երբեք «Անլռելի զանգակատունը»: Այն ամեն հայի մեջ անմար կպահի իր անցյալը: Անցյալով է հայը ստեղծում իր ապագան ու կստեղծի, քանի կենդանի է թեկուզ մեկ հայ: Մեր բազմաչարչար ազգի անցյալն ու Ձորի Միրոնապագան է ցուցադրում Միրոն: «Ձորի Միրոն» կինոնկարի գլխավոր հերոսն արտահայտում է իր ազգի ողջ տառապանքը: Հայ ասելով ես հասկանում եմ եղեռն, պայքար, տառապանք ու վերակենդանացում: Միրոյի կերպարը ամբողջացնում է մի ողջ պատմություն: Այդ հասարակ գյուղացու կերպարը զարգանում է ամբողջ կինոնկարի ընթացքում: Հեղինակը գեղեցիկ է նկարագրել հայ գյուղացու խաղաղ աշխատանքը: Նրանք ստիպված էին զենքը ձեռքներին վար անել, հաց ցանել ու հավաքել: Բայց այդ աշխատանքի բերկրանքը երկար չի տևում: Աշխարհում կան էնվերներ, որոնք հայակեր Համիդի արյունից ու ոսկորից են սերված: Կինոնկարում կարծես արյունաթաթախ բերաններով գայլեր լինեն թուրքերը: Իսկ հայ կինը մեր առջև է կանգնած իր ողջ սրբությամբ ու մաքրությամբ: Այդ անմեղ էակները պատրաստ են իրենք զոհելու, նետվում են անդունդը, որ փրկեն իրենց պատիվը: Միրոն տառապում է, վրեժխնդրության բոցով վառված պայքարում: Զոհվում են բոլորը՝ ընկերները, ընտանիքը: Բորենիները ոռնում են, խնջույք անում: Արբենում են նրանք հայի արյունով: Միրոն պայքարում է և ընկերների զոհվելուց հետո: Պայքարում է մենակ փրկելով շատ անմեղ էակների: Կինոնկարում արտահայտված են վեհ մարդասիրական գաղափարներ: Հեղինակը ցուցադրում է տառապանք, արյուն: Կինոնկարի ողջ ընթացքը կոտորած է ու դիակներ:
Ինչպե՞ս դուրս գալ այդ վիճակից: Պայքարը ուժեղ է, բայց ինչ պայքար ամբողջ աշխարհի, ամբողջ մարդկության դեմ: Գեղեցիկ է կինոնկարի վերջը: Միրոն ուժ է գտնում այդ դժոխքից դուրս գալու համար: Դժոխքը դժոխք, բայց մարդկությունն իրենն է պահանջում: Նա նոր ընտանիք է կազմում: Վառում է իր պապական օջախը: Ծուխ է ելնում երդիկից, ուրեմն ապրում է հայը, ծնում է ու մանկանը հայ դարձնում:
Դրանով է անմահ մեր ազգը: Նա ինչպես փյունիկ վեր է հառնում մոխիրներից, բազմապատկվում, ուժեղանում: Կինոնկարը վերջանում է նրանով, որ նոր աղետ է կախվել աշխարհի գլխին: Եվ Միրոն իր որդուն կռիվ է ուղարկում: Նա հպարտությամբ է որդուն ճանապարհում: Պահել, մեծացրել է հենց դրա՝ Հայրենիքի համար: Կռվել ու զոհվել հայրենիքի համար մարդու սրբազան պարտքն է:
Ա՜խ, երանի այն մարդուն, որը Մասիս սարը տուն կբերի:
***
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ ընդունելության համար Վարդանի գրած շարադրությունը Աֆղանստանում ժամկետային զինծառայություն անցելուց հետո (1986թ.): Գնահատվել է հետևյալ կերպ.
4 (չորս)
1) Ուղղ. 2
2) Կետ.՝ 3
3) Այլ կարգի՝ 2
4) Բովանդակությունը ինքնատիպ է, հեռու շաբլոնից, լեզուն բավականին սահուն է: