Ողջույն սիրելի ընթերցողներ: Ցավով եմ այսօր նոր գրառում անում, քանի որ այն ի սկզբանե չէի պլանավորում: Վերջերս Ֆեյսբուքում էջ եմ բացել, քանի որ ընթերցողներս գրում էին, որ ցանկանում են կիսվել իրենց խնդիրներով և լսել իմ կարծիքը: Էջ բացելու օրվանից սկսված օրական մի քանի տասնյակ նամակ եմ ստանում, որոնց մոտ 90%-ի բովանդակությունը նույնն է' «Բարև», «Կարո՞ղ ենք ծանոթանալ», «Հանդիպե՞նք», «Քեզ անմոռանալի սեքս եմ խոստանում» և այլն: Մի քանի անգամ արդեն նշել եմ, հիմա ուզում եմ վերջնական ասեմ ու փակենք թեման.

հարգելի 16-17 տարեկան տղաներ, եթե անգամ մոլորակը սկսի հակառակ ուղղությամբ պտտվել, ես ձեզ հետ չեմ հանդիպելու,
հարգելի աղջիկներ, ես լեզբուհի չեմ և չեմ կարող բավարարել ձեր սեռական ցանկությունները,
հարգելի մնացած տղաներ, ես ձեր «բարև»-ներին ու «պրիվետ»-ներին չեմ պատասխանելու:
Ես չեմ կիսվելու որևէ մեկի հետ իմ հեռախոսահամարով, չեմ ուղարկելու նկարս, չեմ հանդիպելու և չեմ շփվելու զուտ ընկերական կամ սեքսի նպատակով: Հավատացեք' եթե ձեր կյանքն այնքան մռայլ է, որ պատրաստ եք բռնաբարել ֆեյսբուքի իմ էջը, ապա իմը հագեցած է այնքան, որ ես ունեմ ռեալ սեքս զուգընկերներ և չեմ նվաստանում համացանցում' տղա փնտրելով: Ես վարում եմ բլոգս, իսկ դուք այն ընթերցում եք:

Այսքան զայրացած եմ, որովհետև առավոտյան ինձ գրողներից մեկից ստացել եմ հետևյալ նամակն ու ինձ շատ վատ զգացել: Ուրեմն այս տղան ինձ գրել էր մի քանի օր առաջ, չէի պատասխանել, որովհետև ֆեյք էր, չէր տեղադրել իր նկարն ու իր անունով չէր հանդես գալիս, և ահա թե ինչ եմ ես ստանում այսօր: Ներկայացնում եմ նամակները:

Սեպտեմբերի 25, 2:46

բարև Միա ջան,Մարկ է անունս,ես ես վերջերը կարդում էի գրառումներդ բայց դուրս հեչ չէին գալիս(դե հասկանալի պատճառներով) բայց հետո հասկացա որ ցանկացած ազատ աղջիկ իրավունք ունի իրա թե ուրախ թե տխուր պահերով կիսվի մարդկանց հետ,բայց ափսոս իրանք լրիվ ուրիշ կարծիքի են,քո տեսակի մեջ դու իդեալական ես,դրա համար էլ գրավել էս ուշադրությունս,եսել որոշեցի գրել քեզ,չգիտեմ եթե ցանկություն ունես ծանոթանալ հետս ես պատրաստ եմ,ու ներկայանում եմ որպես մեր հասարակության պարզ մը քաղաքացի :) )) հուսով եմ չես մերժի,իրոք հետաքրքիր կլինի ինձ համար քո հետ շփվելը Միա ջան

Նույն օրը, 4:22

անհասկանալի էր գրառումս?

Նույն օրը, 7:29

չեմ հասկանում Միա ջան,ես միայն բարի նպատակներով եմ գրում քեզ,խի ես քեզ էտ ձև թանգացնում չգրելով,ոնցվոր աստղայինը տարած լինի

Սեպտեմբերի 26

արա դե սիմփլ պոռնկուհի ես էլի,ոնց չեի ջոգե,էն որ պոռնոի մասին բաներ են գրում փաստորեն դրանիցելա զվյոզդը տանում,հել ինչքան կարում ես ք**** ղ**** ք**,քո նմաններին պետքա բռնաբարեն սատկացնեն,որ մեր ես փոքր սերնդի հոգին չպղծեն,սիկտիրվար

Նամակը գրողին ոչինչ չեմ պատասխանում, որովհետև պարզ է, որ նման նամակ կարող է գրել միայն չբավարարված, չնչին կարողությունների տեր, սեռական բռնության ու կեղտի մեջ մեծացած մեկը, ով կամ ծնող չունի կամ էլ ծնողների կողմից արժանացել է նույն վերաբերմունքին, բայց ցանկանում եմ մեկընդմիշտ փակել այս թեման. ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ: ՄՈՌԱՑԵՔ, ՈՐ ԵՍ ՁԵԶՆԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՄ ԿԱՄ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԵՄ ՊՐԻՄԻՏԻՎ ՆԱՄԱԿՆԵՐԻՆ:

Ես վարում եմ բլոգս, այսքանով մեր շփումը սկսվում և ավարտվում է, եթե դուք իհարկե որևէ խնդիր չունեք և չեք ուզում դրանով կիսվել իմ բլոգում և լսել իմ և մյուսների կարծիքը:

Շնորհակալություն ուշադրության համար: Մինչ նոր, հուսով եմ արդեն դրական գրառում: