
Այսօր մի տեղ աչքովս ընկավ, որ երգչուհի Ջուսը ասել է, թե 10 հազար դոլարի դիմաց պատրաստ է մերկանալ:
Անկեղծ ասած, չեմ ճանաչում այդ երգչուհուն, բայց համոզված եմ, որ ինքը շատ ու շատ ավելի պարկեշտ անձնավորություն է, քան՝ Նունե Եսայանը: Մարդը չի թաքցնում իր ասելիքը, համարձակ արտահայտվում է, անկեղծ է ասում, դեմագոգիա չի անում, հայտարարում է, թե ինչի դիմաց է պատրաստ 10 հազար դոլար վաստակել: Մեծ հաշվով, ուրիշներին վատություն չի անում:
Ինչ վերաբերում է Նունե Եսայանին, ապա որպես հայ մշակույթի, հայ երգարվեստի ներկայացուցիչ ինքը վաղուց վերջացած է: Ինքն էլ դա շատ լավ գիտի, ու գիտի ինչի համար: Շատ լավ գիտի, որ վաղուց արդեն արժանացել է հասարակության համընդհանուր արհամարանքի: Պարզապես ափսոս է, որ նրա համար նման ահռելի գումարներ են ծախսվում: Այդ գումարներով կարելի էր հազար ու մի հարց լուծել, մի քանի հոգու բուժման ծախսերը հոգալ երկրից դուրս: Մեկը բարի լինի, նրան հասկացնի, թող այդ գումարը փոխանցի նրանք, ովքեր իսկապես դրա կարիքը ունեն: Նա չի վաստակել դա:
Ու ի տարբերություն իրեն, Ջուսը պետության հաշվին չի մտադիր մերկանալ: