
Նոր սկանդալ է հասունանում. պարզվում է, մենակ Նունե Եսայանի սեպտեմբերի 21-ի հարմերգի համար բյուջեից հատկացվել է 54,6 միլլիոն դրամ...
Մի կողմ դնենք քննարկումները, թե արժե՞ նունեի համերգի համար 150 հազար դոլար բյուջետային միջոցներ ծախսել: Ոմանք կասեն արժե, ոմանք կասեն չարժե... ենթադրենք թե արժե, բայց դե գոնե էդ դեպքում պետք է այսպես փնթի չաշխատել: Նախ, ի՞նչ է նշանակում այդ գումարը ձևակերպել որպես նվիրատվություն՝ «Նունե Եսայան» բարեգործական կազմակերպությանը: Հիմա դա նվիրատվությո՞ւն էր, դե հոնորար, թե՞ ատկատ...
Հետո, ի՞նչ է նշանակում «Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում» տխմար ձևակերպումը, որը մեր փառապանծ կառավարությունը ներկայացրել է որպես ծախսված աշխատանքների վերջնական արդյունք...
Մի խոսքով, ինչպես ասում էին դասական դարձած դետեկտիվում. «Горбатого только гроб исправит»... դե իսկ մեր կուզիկներին՝ եղբայրական գերեզմանը: