Լրատվական թողարկում եմ նայում,լրագրողն անասելի հրճվանքով պատմում է ,որ մեր Եվրոբոնդերը արագ սպառվել են միջազգային շուկայում։Մեր արտաքին պարտքն աճել է 700 մլն դոլարով՝հասնելով 4,5 մլրդ դոլարի և կազմել Համախառն ներքին արդյունքի 45% ը։Իրոք,ուրախանալու առիթ է։
Հավանաբար ուրախությունից կուրացած լրագրողի մտքով չի էլ անցնում հարց բարձրացնել,որ զարգացման ծրագրի համար է վերցվել նման հսկայական պարտքը,որի տոկոսները բոլորիս,այդ թվում տվյալ լրագրողի ու իր երեխաների ուսերին է լինելու։
Իսկ գուցե ընդհանրապես ներդրումային ծրագիր չկա և Եվրոբոնդերն վաճառել ենք ռուսական 500 մլն պարտքի տոկոսների տակից դուրս գալու համար՞։Հրճվելու բան կա,երբ երկիրը պարտքով փող է վերցնում մեկ այլ պարտքի տոկոսները փակելու համար։
Իմիջայլոց,որ զարգացման ծրագրի վրա է ծախսվել ռուսական վարկը։Ասում են պետական գաղտնիք է)))))