Երբ լույս աշխարհ եկավ ու շուրջը նայեց, շատ զարմացավ աշխարհի նեղության վրա: Բայց երբ նրան դուրս հանեցին սենյակից ու տուն տարան, հասկացավ, որ սպասված է: Նրան սիրեցին, փայփայեցին, գուրգուրեցին, մեծացավ ու...
Ոտքեր- առաջնորդում են անհայտություն կամ ցույց են տալիս քո տեղը կյանքում ու բացակա են...
Ձեռքեր- շոյում են, ետ մղում, բայց և ձգտում դեպի անհասը, բարձունքը, հրում են անդունդը, բայց և մեկնում օգնության ու չկան...
Աչքեր- տեսիլք, աներևույթական, դժոխային վանող ու եդեմական ձգող. կործանում, վերածնունդ ու չքնաղագեղ հրաշքների հրաշք, անթափանց' հատակը երբեք չես տեսնի, հյուլե երկնքից, որ ոչ-ոք չի համբուրել...
Միտք- թափառող, դավաճան, զգայացունց, խեղանդամ...
Հոգի- մի շունչ, մի կյանք, մի զարդ մարմնի ու հարատև է...
Սիրտ- կոկտեյլ...
Ո՞րն է քո առաքելությունը այս կյանքում...
2006թ.