Հայաստանի Թատերական գործիչների միությունը սրտի խոր ցավով տեղեկացնում է, որ կյանքի 84-րդ տարում վախճանվեց հայ թատրոնի և կինոյի ականավոր դերասան, ԽՍՀՄ և ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, ՀՍՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, Համազգային թատրոնի ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ

ՍՈՍ ԱՐՏԱՇԵՍԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ...

Մեր վերջին մոհիկաններից մեկը, հայ թատրոնի ու կինոյի փառքերից մեկը, համաժողովրդական սիրո ու համաշխարհային ճանաչման արժանացած մեծագույն ԱՐՏԻՍՏԸ...
Այս ծանր պահին մենք մեր խոնարհումն ենք բերում մեծագույն մտավորականին, մեծ անհատականությանը, ՄԵԾ ՀԱՅԻՆ...
ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ, ՍՈՆԱ ՄԵԼՈՅԱՆ, ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ, ՌՈՒԲԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ