700 մլն դոլար եվրոպարտատոմսեր թողարկելուց հետո, Հայաստանի պետական պարտքը դարձել է 5 մլրդ դոլար, որը արդեն գերազանցում է 2012թ. ՀՆԱ-ի /9,8 մլրդ դոլար/ 50 տոկոսը:
Համաձայն "Պետական պարտքի մասին" ՀՀ օրենքի, եթե պետական պարտքը տվյալ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ գերազանցում է Հայաստանի Հանրապետության նախորդ տարվա ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա հաջորդ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի վերջին երեք տարիների ծավալների միջին ցուցանիշի 3 տոկոսը:
2014թ. բյուջեի դեֆիցիտը, համաձայն նախագծի, կազմում է 314 մլն դոլար' վերջին 3 տարիների ՀՆԱ-ի միջին ցուցանիշի 3,4 տոկոսը:
Այսինքն, պետական պարտքի նման մակարդակի դեպքում նույնիսկ, հաջորդ տարվանից ՀՀ չի կարող ներգրավել որևէ տիպի միջոցներ, քանի որ օրենքով նման գործարքը համարվում է առոչինչ:
Գոնե օրենքի շնորհիվ պետական պարտքը չի շարունակի աճել...