Երևի 15 տարի առաջ Երևանում նախաձեռնվեց թուրքական ապրանքների բոյկոտի շարժում, բայց այն չծավալվեց: Մի երկու տարի առաջ այն կրկնվեց ու նորից անհաջող: Կարծում եմ, որ պատճառը թե՛ դրանց էժան լինելն է՝ որոշակի որակով հանդերձ, և թե՛ տվյալ հարցի՝ մեր հետաքրքրությունների շրջանակից դուրս լինելը (գումարած բազմաթիվ այլ գործոններ): Ինչևէ, հասարակությունը չի ընկալում տեղական արտադրողին աջակցելու անհրաժեշտությունը, և դժբախտաբար, դրա վրա թքած ունեն նաև իշխանությունները, որոնք հենվում են ներկրողի վրա՝ միաժամանակ իրենք (որպես գործարարներ) լինելով ներկրողներ: Այսպիսով, շղթան փակվեց: Եթե հավելենք, որ հասարակությունը դեռևս ուժ չունի իշխանափոխություն անելու, ապա կարելի է ասել, որ շղթան ոչ միայն փակվեց, այլև զոդվեց: