Տիգրանը, երբ հրաժեշտ էր տալիս հարազատներին չգիտեր, որ այսուհետ նա հաշվելու է օրերն ու ժամերը նրանց կրկին տեսնելու համար: Նա չգիտեր, որ հայտնվելու է իր երկրորդ ընտանիքում, ուր ամեն ինչ կանոնակարգված է և խիստ:
Նա չէր էլ պատկերացնում, որ այսուհետ ՙկարոտ՚ բառն ընկալելու է իր ամեն մի բջիջով:
Նա միայն գիտեր, որ այնտեղ Վանաձորում մի քնքուշ սիրտ է բաբախում իր համար և որ տասնյակ գիշերներ դեռ պիտի արցունքոտվեն աղջնակի բարձը : Տիգրանն ուզում էր հավատալ, որ ծառայությունը Հայոց Բանակում չի խարսխի իր և Գայանեի սերը ու նա կսպասի…
Օրերն անցնում էին, իսկ Տիգրանը սկսում էր ընտելանալ բանակի կարգ ու կանոնին, հպարտանում էր, որ նա հնարավորություն է ունեցել ծառայելու, ի վերջո նա կատարում է իր սուրբ պարտքը հայրենիքի առջև, ի վերջո նա և հազարավոր հայորդիներ աչքները բաց, ձեռքերը զենքին հսկում են հայրենքի անդորրը:
Իսկ այդ ժամանակ Գայանեն քայլում էր իրեն ծանոթ փողոցներով և աչքերով փնտրում նրան…ամեն ինչ նույնն է, բայց մի տեսակ օտար ու սառը: Ամեն ինչ նույնն է, բայց նա իր կողքին չէր…
Որոշ ժամանակ անց Տիգրանը Գայանեից ստացավ առաջին նամակը.
«Բարև սիրելիս:
Սարսափելի է պատկերացնել, բայց քեզ չեմ տեսել արդեն մի քանի շաբաթ: Ես տեսնում եմ լիալուսինը, իսկ դու չկաս, ես տեսնում եմ արևածագն ու մայրամուտը, բայց քո դյութիչ աչքերը' ոչ մի անգամ: Նամակիս մեջ ցանկանում եմ դնել ամբողջ կարոտս ու քեզ ուղարկել: Օրերն եմ հաշվում, թե երբ նորից կլինենք միասին: Ամեն վայրկյան մտածում եմ' արդյոք ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես: Եթե իմանայիր, թե քանի՜-քանի՜ անգամ եմ երազով թռել, եկել քեզ մոտ, կարոտիս ծարավը գեթ ակնթարթ հագեցրել:Տիգրան, իսկ հիշո՞ւմ ես, թե քանի քանի անգամ ենք պատկերացրել մեր կարոտավառ սպասումները…Հիշո՞ւմ ես, գնալուց առաջ վերջին անգամ աչքերդ հառեցիր վրաս հարցնելով' կսպասե՞ս: Դե իհարկե, կսպասեմ քեզ, իմ Սեր: Աշխարհը կարծես գորշ գույներով ներկված լինի, քանզի դու իմ կողքին չես: Առանց քեզ գարունն էլ չի գերում իր թովիչ գեղեցկությամբ: Առանց քեզ նման եմ մի անջուր ծաղկի, որն օր-օրի կախում է գլուխն ու սպասում: Առանց քեզ, ձմեռն է բույն հյուսել իմ սրտում, ցուրտ է…Վերադարձի՛ր, ես միշտ կսպասեմ քեզ, իմ զինվոր»:
Տիգրանն ուրախացավ և անմիջապես էլ տխրեց: Մի պահ խելահեղ աշխարհը կանգ առավ շարժուն թողնելով միայն նրանց սերը:
Իսկ այն ժամանակ, երբ Տիգրանն ու Գայանեն միմյանց նամակներ էին գրում լցնելով դատարկ առօրյան իրենց սպանումներով ու հույզերով, Գայանեի մայրիկը լրջորեն մտածում էր իր միակ աղջկան ամուսնացնելու մասին:
Գայանեի երկրպագուներն ավելանում էին, իսկ Գայանեն կարծես չէր էլ նկատում շուրջը, նա ապրում էր սպասումով, սիրով ու երազանքներով:

-Չեմ հասկանում, թե ի՞նչ ես գտել այդ տղայի մեջ: Հասկացի՛ր , նա դեռ շատ երիտասարդ է, որպեսզի նրա հետ փորձես կյանք կապել: Նա դեռ պիտի ծառայի, աշխատանք •տնի, իսկ դու այդքան տարի չես կարող սպասել:

Շարունակությունն`այստեղ