Ասօր Կոմիտասով է շնչում: Նրա ՊՈԵԶԻԱՅՈՎ: Ի՞նչ եղավ նրա փոքրիկ հատորիկը, որտեղ ԻՐ ՀՈՐԻՆԱԾ մարգարիտներն էին... Կոմիտասի բանաստեղծությունները մի յուրահատուկ պարզ աստվածության թովչանք ունեն: Մեզանում ոչ ոք այդպես չի գրել: Անսպասելի բառեր, անսպասելի տողեր - այս ի՞նչ հայերեն է - չէ հայերեն չէ, անմեղ աստվածներն այս հատորիկում հայերեն են սովորում...
Վարդապետ, աստված կսիրես, պինդ պահիր քեզ... Երկնային բարձունքներիդ չի հասնում մեզ պատած անապատի շունչը: Գանգատ կա, բողոք կա, ցավ կա այստեղ - բայց քչերն են հասու, որ մեզ պատածը ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆԱՊԱՏ Է... Վարդապետ, մեր Ելից դռան մոտ Դու սպասիր մեզ... Որ անապատը վերջանա, այս դժոխային ձայները, այս վեճերը, այս չերգերը, չպարերը, չաղոթքները վերջանան: Դու մեզ կդիմավորես, բոլորիս գլխին կդնես եթերային ու հայաբույր աջդ, կմաքրես մեր աղի արցունքները: Անապատը կվերջանա, և հողեղեն Հայրենիքը կկանաչի...
Վարդապետ, Ծնունդդ շնորհավոր...