Ես'ամենանախընտրելի հանդիսատեսը քո թատրոնի, ես' անձեռք ծափահարող: Ես' անդորր, անոտք թափառող ու չձեռքս թափահարող. կյանքի մեջ կյանք գտած, գտածի մեջ մեմուար չկերտած: Ես հուշեր թելող, ոչնչից գուլպա գործող: Ես' վերջին շունչը' տողերի վրա բառեր փշրող, ես' հորանջը իմ երգի, ու երգս էլ երգիչ չունի: Ես' հայելու մեջ իմ փոխարեն քեզ տեսնող, ես' ցողուն, ես' կարապ ու... Դոփում է իմ եսը' քո չզգացածը իմը դարձնող:
Մի տող իմ կյանքից քո մասին, և ես' հավերժ քո փոքրիկը նեղացկոտ:
Դու' եղած ամենքից առաջ ու ոչ մեկի համար(բացի ինձանից):
Դու' հազ իմ կոկորդում փակված ու զառանցանք' իմ ջերմության մեջ: Դու' սեր հուշող, դու' ինձ փնտրած, ինձ չհասած, ինձ չպարզած. դու' հույս, հավատ ու սեր(երրորդություն): Դու' բայ առանց ներկա, մեկի համար' որդի, իսկ ինձ համար' թատրոն ամայի:
Ու թող հավիտյանս կրճատվի հեռավորությունն այն, որ մեր միջև «ձգվել է իբրև մի մեծ քմծիծաղ»: