Կար մի արևելյան տիրակալ, ում իմաստությունը արևի նման լուսավորում էր իր երկիրը կենարար ճառագայթներով: Ոչ ոք չեր կարողանում գերազանցել նրան իր իմաստության մեջ և համեմատվել նրա հետ իր հարստությունով:
Մի անգամ վեզիրն եկավ նրա մոտ շատ մտահոգված՝
— Օ, մեծն սուլթան, Դու ամենաիմաստունն ես, ամենահզորը մեր երկրում: Քո ձեռքերում է և կյանքը, և մահը: Սակայն գիտես թե ինչ եմ լսել, երբ ճանապարհորդում էի քաղաքներով և գյուղերով: Բոլորը փառաբանում են Քեզ, սակայն կան նրանց մեջ մարդիկ, ովքեր վատաբանում են քեզ: Նրանք հեգնում են քեզ և հայհոյում Քո իմաստուն որոշումները: Ինչպե՞ս կարող է այդպես պատահել, օ մեծերի մեծ, որ քո թագավորությունում այդպիսի անհնազանդություն լինի:
Սուլթանը մեծահոգաբար ժպտաց և պատասխանեց՝
— Ինչպես և յուրաքանչյուր թագավորությունում, Դու գիտես իմ վաստակներն իմ ենթկաների առջև: Յոթ նահանգ են ենթարկվում ինձ: Յոթ նահանգներ, իմ կառավարության օրոք դարձել են հարուստ և հաջողակ: Յոթ նահանգներում ինձ սիրում են իմ արդարության համար: Իհարկե, Դու ճիշտ ես, ես շատ բան կարող եմ անել: Ես կարող եմ հրամայել, որ փակեն իմ քաղաքների հսկայական դարպասները, սակայն ես չեմ կարող միայն մի բան՝ փակել իմ թշնամիների բերանները: Այն չի կարևոր, որ որոշ մարդիկ վատաբանում են ինձ, այլ այն, որ ես մարդկանց համար բարին եմ անում:
Ջորջո դե Կիրիկո "Վերափոխված երազը" 1913