Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի 90-ական թթ. արձանագրություններից մեկում փաստվում է, որ 1990-ականներին Թուրքիայի համար Իրանի Իսլամական Հանրապետությունը մարտահրավեր էր ներկայացնում կրոնական գործոնով պայմանավորված, ինչի համար առաջարկվում էր առանց այդ երկրի հետ բարիդրացիական ու տնտեսական հարաբերությունների վնասման'Իրանի «վտանգավոր» քայլերի ու գործողությունների դեմ միջոցառումների փաթեթ ներդնել:
Այսօր էլ Թուրքիայի համար Իրանը դեռևս մարտահրավեր ներկայացնող պետություն է , թեև արտաքուստ այդ երկրների հարաբերությունները բարիդրացիական են, սակայն ներքուստ դրանք փոխադարձ անվստահության հարաբերություններ են, որոնք աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական հարթությունում սուր են դրսևորվում: Ինչպես մի առիթով խոստովանել էր թուրք ազդեցիկ դիվանագետներից մեկը' Իրանը երբեք չի եղել Թուրքիայի վստահելի հարևանը և երբեք էլ չի լինի, իսկ Թուրքիան երբեք չի կարող իր հարաբերություններն Իրանի հետ կառուցել «անկեղծության սկզբունքով»:
Կից նյութն`այստեղ