Ես չէ, որ պետք է խոսեի էս թեմայից, բայց ոնց տեսնում եմ աղջիկները լռում են:

Հայաստանում զեղչային քաղաքականությունը կարելի է համարել նոր երևույթ: Զեղչերը՝ գովազդ իրականացնելու նոր տարբերակ է:

Սեպտեմբերի 19 –ին Երևանում հայտարարված էր Cosmopolitan Shopping գիշեր, որը, ինչպես Գովազդներում էր ասվում, իրենից ենթադրում է, որ այդ օրը խանութներում գործելու են զեղչեր, լինելու են անակնկալներ:

Դե ինչ է պետք մեր թիթիզ ու փափկասուն հայ աղջիկներին, իհարկե ԶԵՂՉ:
Դե իհարկե ինձ մոտ աղջիկներն էլ բացառություն չէին, և էսօր իրենք իրենց մեջ բամբասում էին (դե ես էլ «շատ պատահական» լսեցի), որ էտ բոլոր զեղչերը փուչ են ու ուղղակի արվում է գնորդ հավաքելու համար:
Աղջիկները բողոքում էին. իրենց այցելած խանութի պատահունին փակցված էր 22 % զեղչ, սակայն խանութում ասացին ,որ գործում է միայն 5% և միայն այսօր ու ասում էին, որ գոնե կարելի էր խորամանկություն անել գրել. «Գործում են 5-22 % զեղչ»:

ԵՎ ինչպես ես հասկացա, կոնկրետ էտ աղջիկների մոտ վերացավ Cosmopolitan Shopping գիշեր հանդեպ վստահությունը:

Ասածս ինչա՝ խանութների ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց գոնե և խաբեությամբ ու արհեստական զեղչային քաղաքականությամբ ստիպեն առևտուր կատարել: