ՄԻ փոքր անդրադառնամ այսօրվա ԶԻԼախառը պատմությանը:
Եթե հիշում եք գիշերը անհայտ զիլ խփել է նստացույց անողների մեքնեային ու մեքենաները տեղափոխել են տուգանային հրապարակ, որով էլ և նստացույց անողներին այլ տեղ չեն թողել որպեսզի նրանք անձրևից պատՍպարվեն:
Չեմ կարող ասել՝ սա ում մտքի «թռիչք»-ն էր, ում «վեհ» գաղափարն էր, բայց մենակ մի բան կարամ ասեմ, ով էլ որ արել է, իր արարքով «ջրի երես է հանել» քաղաքապետարանում նստացույց անողներին:
Ինչի՞ քանի որ վերջին մի տաս օրը ես չեմ հիշում, որ մեր լրատվականները անդրադարձած լինեն քաղաքապետարանի մոտ նստացույց անողներին, դրանով և սկսել էին չհանրայնացնել այդ նստացույցը, որովհետև առաջ քաշվեց ԿՈՄԻՏԱՍ 5-ի հարցը, ու ՓԱԿ շուկայի հարցերը:
Հիմա այստեղ կա երկու տարբերակ՝
Կամ էն ծեծող թայֆեն է («Էն ում պապային» լոզունգով շարժվող) այդպես արել, որ նստացույց անողները անձրևից պաշտպանվելու տեղ չունենան ու տներով գնան, բայց էս դեպքում իրենք ունքը սարքելու տեղը աչքն էլ հանեցին, քանի որ նորից հանրայնացվեց այս թեման:
Կամ էլ հենց իրենց նստացույց անողներն են սա սաղ սարքել (ստեղ հոպ չքրֆեք, սա ընդամենը տարբերակա, քանի որ իրենք էլ ունեին դա անելու դրդապատճառ), քանի որ իրենց մասին արդեն մոռացել էին իսկ սա հիշեցնելու ու օպերատորների ու լրագրողների ուշադրությունը գրավելու ամենալավ տարբերակն էր (հուսամ սա սենց էլ տարբերակ կմնա):
Էսքանը: