Ես իմ երեխային հայաստանյան դպրոց չեմ ուղղարկի
Դպրոցները և այլ ուս. հաստատությունները դարձել են քարոզչության և պրոպագանդայի կառույցներ, որտեղ փոխանակ դաստիարակեն ազատ երկրի ազատ քաղաքացիներ՝ դաստարակում են քծնող երկրի քծնող ժողովուրդ: Նախ որ երեխաներին դասից կտրում և տանում են Սերժ Սարգսյանի նախնտրական ակցիաներին՝ որ նման բան մեկ էլ ԽՍՀՄ-ի տարիներին էր կատարվում, բայց նույնիսկ ոչ այս մասշտաբով: Երկրորդ՝ ուսուցիչները դարձել են "ձայներ բերելողներ"՝ այլապես կարող են զրկվել իրենց խղճուկ աշխատավարձով աշխատանքից: Իսկ գագաթնակետն էլ վերջին իրադարփություններն էին, որ հերիք չի երեխաներին, առանց իրենց կամ ծնողների կամքը հարցնելու տանում են նախընտրական հանդիպման, մի հատ էլ վարժեցնում են թե ինչպես պետք է մեծարել եկող թեկնածուին երբ նա մտնի դահլիճ: Բա նորմալ ծնողը թույլ կտա՞ որ իր երեխաներից նման զոմբիներ պատրաստեն: