Պատասխանը միանշանակ է' ամենուր և ամենժամ. աշխատավայրում, փողոցում, ընկերների շրջապատում, ակումբներում, և շատ այլ վայրերում: Ուղղակի մի խախտեք այն բարակ սահմանը, երբ ֆլիրտը դառնում է հետապնդում, քանի որ հետապնդումը դա ցանկություն է ստանալ կնոջից այն, ինչ դուք եք ուզում:
Իսկ ֆլիրտով դուք պետք է ձգտեք կնոջ մեջ արթնացնել այն նույն ցանկությունները, որ ունեք և դուք:
Երկրորդ տարբերակով ավելի հեշտ է հասնել հաջողության:
Եվ իհարկե' Թեորեմներից դեպի պրակտիկա
Ահա դուք հայտնվել եք մի տեղ, որտեղ կան շատ գեղեցիկ ու անծանոթ կանայք: Համարենք, դա երեկույթ է: Լավ է, եթե դա ֆլիրտի երեկույթ է, քանի որ այնտեղ մթնոլորտը լցված է ֆլիրտային համով: Բացի այդ, ծանոթությունների երեկոները լավ են նրանով, որ աղջիկների հետ ծանոթանալը շատ սովորական է, և աղջիկներն իրենք են սպասում, որ իրենց մոտենան:
Աղջկա հետ շփվելիս աչքերի մեջ ցուցադրեք հիացմունք, ցանկալի է, որ դա չնկատեն այլ աղջիկներ: Աղջիկը կսկսի գործել հարթ ու սովորական ճանապարհով: Նախ քնքշորեն կժպտա ձեզ, հետո անտարբեր հայացքներով ձեզ կպտտեցնի, և հատուկ չի նկատի ձեզ, որպեսզի դուք նրա հետևից վազեք: Վազել նրա հետևից պետք չէ: Դուք նույն հեշտությամբ կարող եք ծանոթանալ մեկ այլ աղջկա հետ: Առաջին աղջկա համար դա շատ տհաճ կլինի, որ դուք, փոխարեն իր հետևից քարշ գալու, հաճելի ժամանակ եք անցկացնում ուրիշի ներկայությամբ:
Ավելի կոնկրետ, նրան դուր չի գա, որ մեկ ուրիշն է ՙկառչել՚ ձեզանից' խանգարելով իր պլանները: Առաջին աղջիկը շատ շտապ կմիանա ձեզ' փորձելով ձեր ուշադրությունը բևեռել իր վրա: Երկրորդը հետ չի մնա: Ճիշտ է, նրանց վեճը ձեզ համար չի լինի, այլ' իրեն ամենագեղեցիկն ու ամենախելացին համարելը: Բայց ձեզ համար ի՞նչ տարբերություն: Դուք հանգիստ մարդ եք, բարեկրթորեն ժպտում և նայում եք մեկ այս, մեկ մյուս աղջկա աչքերի մեջ: Եվ յուրաքանչյուրին թվում է, թե ձեզ դուր է գալիս հենց ինքը, և ամեն մեկն ուզում է ձեզ խլել հակառակորդից, և այլևս ոչ մի տեղ չթողնել: Ձեզ հենց դա էլ պետք է: Դե ինչ, զգացի՞ք ֆլիրտի ուժը: